Սպառողական գները նախորդ ամսվա նկատմամբ նվազել են 0.4 %-ով, սակայն առաջին անհրաժեշտության սննդամթերքը թանկացել է մինչև 26.8 %
ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի 2024թ. հունվար-հուլիսի սպառողական գների ինդեքսը, որից երևում է, որ դրանք նախորդ ամսվա նկատմամաբ նվազել է 0.4 %-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գներն աճել են 1.4%-ով։
Ըստ ՎԿ-ի տվյալների ամենաշատը գանկում է գրանցվել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների տողում՝ 1.3 %։ Դրա փոխարեն 1.7 %-ով Հայաստանում թանկացել են տրանսպորտային ծառայությունները։ Թանկացել են նաև ալկոհոլային խմիչքները և ծխախոտը, ինչպես նաև բնակարանային, հյուրանոցային և ռեստորանային ծառայությունները։
Իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամաբ ամենաշատը սննդամթերքից նվազել են ալյուրի, հացաբուլկեղենի և մակարոնեղենի գները։
Բայց դրա փոխարեն թանկացել է ձուն՝ 8%-ով, ձուկն ու ծովամթերքը՝2.2%-ով, մսամթերքը 1.6 %-ով, ձիթապտղի յուղը՝ 14.7%-ով, մրգերը ՝ 12.0%-ով, բանջարեղեն 14.3 %-ով, կարտոֆիլը՝ 26.8 %-ով։
Հարակից հրապարակումներ`
- Երկրում ընդամենը մի քանի տարվա մեջ սննդամթերքի անվտանգությունը հասցրեցին շրիշակի մակարդակի. Դավիթ Պիպոյան
- Սպառողական գները հունվարին աճել են 8.1%-ով
- Սպառողական գները Հայաստանում մեկ տարում աճել են 9.3%-ով
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին