Տոկիոյում երկրաշարժի մասին նախազգուշացումներից հետո բրինձն ու ջուրն անհետացել են խանութների դարակաշարերից
Բրինջը և շշալցված ջուրը հինգ օրվա ընթացքում Տոկիոյի խանութների դարակներից աստիճանաբար անհետացել են՝ Ճապոնիայի հարավ-արևելքում՝ Նանկայի խզվածքի տարածքում մեծ երկրաշարժի վտանգի մասին նախազգուշացումներից հետո։ Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
Դարակաշարերը, որտեղ սովորաբար պահվում են տարբեր սորտերի և վերամշակման տեսակների բրինձ, գրեթե դատարկ էին։ Ամենատարածված սորտերը լիովին անհետացել են՝ թողնելով չմշակված շագանակագույն բրնձի պարկերը, որը շատ ավելի թանկ է, քան սովորական բրինձը։
Այն հատվածում, որտեղ արկղերով ջուր են վաճառում, անսովոր մեծ քանակությամբ դատարկ տեղ կա և միայն թեյի և խմիչքի տուփեր կան։ Ջրի փոխարեն հայտարարություն է կախված որում ասվում է, որ «երկրաշարժի մասին ԶԼՄ-ների տեղեկատվության ազդեցության ներքո ապրանքի (պահանջվող) քանակի ապահովման անհնարինության պատճառով դրանց մի մասը սպառվել է, իսկ որոշ դեպքերում՝ քանակական սահմանափակում է ներդրվել է դրանց վաճառքում»։
Հարակից հրապարակումներ`
- Գեղարքունիքում տեղի ունեցած երկրաշարժից վնասվել է Ծակքարի Սուրբ Աստվածածին եկեղեցին
- Երանոսում երկրաշարժից տների պատերին ճաքեր են առաջացել. Գյուղապետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին