Երիտասարդը Աբովյան քաղաքի տարբեր հատվածներում18 փաթեթ թմրանյութ է տեղադրել
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, օգոստոսի 12-ին Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի շենքերից մեկի մոտակայքում թմրամիջոց տեղադրելիս ձերբակալել և բաժին են տեղափոխել մի երիտասարդի:
Ոստիկանության հաղորդմամբ, անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 2 փաթեթ դեղնականաչավուն զանգված: Երիտասարդը հայտնել է, որ այն մարիխուանա է: Հայտնել է նաև, որ օգոստոսի 11-ին տելեգրամյան կայքից, իրացնելու նպատակով, պատվիրել է 20 փաթեթ թմրանյութ, որից 18 փաթեթն արդեն տեղադրել է Աբովյան քաղաքի տարբեր հատվածներում:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի ՁՊՎ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին