Քաղաքական, և ոչ միայն, էքսհիբիցիոնիստը
Ասում են՝ հայերը գնահատում են ընտանիքը։ Երեխաներին։ Վերջերս սակայն այնքան խառն է գնահատման չափանիշները՝ գնահատում են Փաշինյանի ընտանիքը, չեն գնահատում սեփականը, որ Փաշինյանի վերցրած ահագնացող վարկերի տակ են արդեն։ Գնահատում են Փաշինյանի մանկահասակին, բայց չեն գնահատում սեփականին, որ արդեն այդ վարկերի պատճառով պարտքի տակ ու ծերացած է մեծանում։ Գնահատում են Փաշինյանի կնոջ ցուցադրած կառուցվածքը, կարճ շալվարը, տոլմա փաթաթելը, ըհըհը խնդալը լոբի մաքրելիս, ու կարծում են, թե ժամանակակից դարձան դրանից, չտեսնելով, որ ժամանակը մեզ գցել է պատերազմի ու հայրենազրկության հորձանքը ու դեռ չի էլ հանել։ Հայաստանի կառավարությունը festiի մեջ է, ու այն ցուցադրելու համար տիկտոկերում անհոգ անձրևանոցի փեշերն է բացում ու հասկանալի չէ՝ ինչ է ուզում, բացի իր սեփական բավարարվածությունից։
Ու այդպես, կառավարությունը հերթով ընտանիքների նկարներ է դնում, իրենց մարդ լինելը ապացուցելու ու մարդկանց բարեհաճությունը գրավելու համար։
Լավ, ինչու են անում՝ պարզ է՝ իբր պոզով-պոճով ճեն։
Բայց ինչպես կարող է մերկ քաղքենությունն ու տգիտությունը իշխել մեզ վրա։ Ինչպե՞ս ապրողից մենք էլ դարձանք հանդիսատես ու ցուցամոլ։
Ինչու գրելը դարձավ խելքի նշան, նկարվելը՝ լինելու, սեղանի մոտ սննդի հետ նկարվելը՝ երջանկության, տժժալը՝ կյանք իմաստը հասկանալու։
Ինչու՞ չենք կարողանում սիրել այնքան, որ կարիք ունենք սիրված լինելը ցուցադրելու։
Ինչ ասեմ, գիտեք, չէ՞ , էքսհիբիցիոնիստ ինչ նշանակում։ Դա է։
Ա.Ո.