Հասարակություն 14:48 13/08/2024

Հաճախ տրվող հարցեր քաղաքաշինության ոլորտի կազմակերպություների լիցենզավորման վերաբերյալ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ներկայացրել է հաճախ տրվող հարցերն ու դրանց պատասխանները քաղաքաշինության ոլորտի կազմակերպություների լիցենզավորման վերաբերյալ. 

1. Ինչպե՞ս կարող են քաղաքաշինության ոլորտի տնտեսվարող սուբյեկտները դիմել լիցենզավորման համար։

Տնտեսվարող սուբյեկտի տնօրենը պետք է մուտք գործի urban.e-gov.am էլեկտրոնային համակարգ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման քարտի միջոցով։ Սկզբում «Քաղաքաշինության ոլորտի լիցենզիաներ» հատվածից անհրաժեշտ է ընտրել ոլորտը՝ կատարված աշխատանքից և այլ չափանիշներից կախված համապատասխան դասի լիցենզիա ստանալու համար։ Այնուհետև լիցենզիայի ոլորտից կախված պետք է ընտրել համապատասխան ներդիրը և յուրաքանչյուր ներդիրի համար լրացնել առանձին հայտ։

2. Եթե կազմակերպությունն ունի կնքված պայմանագրեր կամ հաղթող է ճանաչվել գնումների գործընթացում կամ ունի քաղաքաշինական չավարտված ծրագրեր, կարո՞ղ է հին լիցենզիայով շարունակել գործունեությունը և չվերալիցենզավորվել մինչև սեպտեմբերի 17-ը։

Լիցենզիայի և ներդիրի գործողությունը համարվելու է դադարեցված նույնիսկ այն պարագայում, երբ ձեռք բերված աշխատանքների կամ ծառայությունների պայմանագրային ժամկետները լրանում են 2024 թվականի սեպտեմբերի 17-ից հետո։
2022 թվականին ընդունված օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են մտել մեկ տարի անց, որից հետո ևս 9 ամիս անցումային ժամանակահատված է սահմանվել վերալիցենզավորման համար։ Ոլորտում գործող կազմակերպություններին տրվել է բավականաչափ ժամանակ մինչև սեպտեմբերի 17-ը լիցենզիայի դասակարգումը սահուն, առանց քաղաքաշինական ծրագրերի ընդհատման կազմակերպելու համար։

3. Ի՞նչ սկզբունքով կարող է լիցենզիա ստանալ ոլորտ նոր մուտք գործող կազմակերպությունը։

Առաջին անգամ լիցենզիայի համար դիմող կազմակերպությունը չի կարող ստանալ 1-ին՝ բարձր դասի լիցենզիա։ Նա կարող է դիմել քաղաքաշինական փաստաթղթերի կազմում (ծածկագիր N 01) և շինարարության իրականացում (ծածկագիր N 03) գործունեության տեսակների դեպքում միայն 3-րդ դասի լիցենզիայի կամ ներդիրի համար, իսկ քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն (ծածկագիր N 02), շինարարության որակի տեխնիկական հսկողություն (ծածկագիր N 04) և քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցում (ծածկագիր N 05) գործունեության տեսակների դեպքում՝ միայն 2-րդ դասի լիցենզիայի կամ ներդիրի համար: Սկսնակ կազմակերպությունը պետք է առաջնորդվի ՀՀ կառավարության 2023թ. նոյեմբերի 30-ի 2106-Ն որոշմամբ։

4. Ո՞ր մասնագետները կարող են ներգրավվել հայտատուի կազմում:

Պատասխանատու մասնագետը և ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագետները կարող են ներգրավվել, եթե առկա է օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր, որն ամրագրված է տվյալ մասնագետի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված անհատական հաշվի քաղվածքում։ Քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն աշխատանք կատարողների տվյալները չեն արտացոլվում համակարգում։

5. Ինչպե՞ս պետք է հիմնավորել մեքենաների, մեխանիզմների ներգրավվածությունը։

Ներգրավվածությունը հիմնավորելու համար անհրաժեշտ է կցել համապատասխան տեխնիկական անձնագիր կամ սեփականության վկայական, հաշվառման վկայագիր կամ վարձակալության պայմանագիր:

6. Հավաստագրված պատասխանատու մասնագետը կարո՞ղ է հանդես գալ ինժեներատեխնիկական (ԻՏԱ) անձնակազմում:

Հավաստագրված մասնագետը չի կարող հանդես գալ նույն ընկերության համապատասխան ոլորտի ներդիրի ԻՏԱ կազմում:

7. Պարտադի՞ր է, որ հայտատուի ինժեներատեխնիկական անձնակազմում ընդգրկված մասնագետն ունենա ոլորտին համապատասխան որակավորում և լինի հավաստագրված:

Ո՛չ, պարտադիր չէ: Նա պետք է ունենա միայն բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ, վկայական և այլն)՝ անկախ ոլորտից (ՀՀ կառավարության 30.11.2023թ.  N 2106-Ն որոշում, 1-ին հավելված, 10-րդ կետ, 3-րդ ենթակետ):

8. Լիցենզիա և համապատասխան ներդիր ստանալու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

Քաղաքաշինության բնագավառի լիցենզիա և համապատասխան ներդիր ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանված է «Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ու որակավորման կարգը հաստատելու մասին» N 2106-Ն որոշան 1-ին հավելվածի 10-րդ կետով:

Հարկ է նշել, որ urban.e-gov.am էլեկտրոնային հարթակը, համակցված լինելով տեղեկատվական այլ բազաների հետ, հնարավորություն է տալիս ինքնաշխատ եղանակով արտացոլել և ստուգել մի շարք տվյալներ։

Որպես փաստաթուղթ կցվում են՝
• կազմակերպության կողմից կատարված առնվազն 1 աշխատանքի կամ ծառայության վերաբերյալ ընդունող հանձնաժողովի արձանագրության կամ ավարտական ակտի կամ ծածկված աշխատանքների ակտերի կամ կատարողական ակտերի և իրավահաստատող այլ փաստաթղթերի բնօրինակների սքանավորված տարբերակները,
• ոլորտից կախված՝ նաև մեքենաների, մեխանիզմների և տեխնիկական միջոցների, սարքավորումների սեփականության կամ օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթեր (տեխնիկական անձնագրի, վարձակալության պայմանագրի, սեփականության վկայականի և այլ հիմնավորող փաստաթղթերի պատճեններ), շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացություն և լրացուցիչ այլ փաստաթղթեր, տեղեկություններ, նյութեր:

9. Էլեկտրոնային լիցենզիայից բացի հնարավո՞ր է ունենալ լիցենզիայի թղթային տարբերակը։

Քաղաքաշինության կոմիտեն պատասխանատու մասնագետի հավաստագրի և տնտեսվարող սուբյեկտի լիցենզիայի թղթային տարբերակներ չի տրամադրում. դրա անհրաժեշտությունը չկա։ Վավերականությունը հաստատվում է QR կոդով։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}