Շատ դժգոհ եմ այսօրվա դատական նիստից. Արսեն Բաբայան
«Շատ դժգոհ եմ այսօրվա դատական նիստից»,-Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրում «Իմնեմնիմի»-ի գործով նախնական դատական լսումներից հետո հայտնեց Վազգեն Սաղաթելյանի պաշտպան, փաստաբան Արսեն Բաբյանը։
Նա նշեց, որ երկու միջնորդություն էին ներկայացրել, որից մեկլը վերաբերում էր ապացույցների անթուլատրելիությանը, իսկ երկրորդը խափանման միջոցը վերացնելու մասով էր, որոնք դատավորը մերժեց։
Բաբայանը հայտնեց, որ պաշտպանական կողմը համաձայն չէ դատարանի որոշման հետ և գտնում է, որ չպահպանվեց իրավունքի այն ամբողջությունը, որն ակնկալվում էր։
Հարակից հրապարակումներ`
- Դատավորը ևս 3 ամսով Սամսոնյանին և Սաղաթելյանին թույլ չտվեց վարել «Իմնեմնիմի»-ի պոդքաստը
- Դատարանը մերժեց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա էլեկտրոնային հսկողության սարքեր տեղադրելու միջնորդությունը