Այն աստիճան պղծության է հասել, որ մեր սրբազան շիրիմներով են այդ թմրանյութերը տարածում. Բագրատ Սրբազան
«Մեր կյանքը աղետի են վերածել խաղամոլության և թմրամոլության տարածմամբ, դրանք պետք է վերանան առաջին իսկ օրվանից»,-«Երազ» թաղամասի բնակիչների հետ հանդիպմանն ասաց Բագրատ սրաբազանը՝ նշելով, որ դրանում հիմնական մեղավորությունը գործող իշխանություններիննն է։
Նա հայտնեց, որ նույնիսկ հերոսների շիրիմների միջոցով են թմրանյութ տարածում։
«Մեր Էրիկի շիրիմին են գիշերը ժամը 12-ին գնացել, տոպրակը դրել են շիրիմին, խունքը ծխել, հետո տոպրակը թողել խնկամանի մեջ, առավոտյան մյուսը եկել խունկը ծխել, թմրանյութվ տոպրակն առել գնացել է, և երբ բռնել են այդ մարդուն՝ ասել է, որ ինքն օգտագործում է այն, բայց չգիտի, թե ով է դրել։ Այսինքն այն աստիճան պղծության է հասել, որ մեր սրբազան շիրիմներով են այդ թմրանյութերը տարածում»,- ասաց Սրբազանը։
Նա տեղեկացրեց, որը վաղը 19։30-ին լինելու է նուբարաշեն համայնքի 11-րդ փողոցի այգում և ասաց, որ Նուբարաշենի, Վարդաշենի և Էրեբունու բնակիչները կարող են մասնակցել հանդիպմանը, չնայած Էրեբունի վարչական շրջան նորից են գնալու։
Հարակից հրապարակումներ`
- Ժողովուրդը պետք է հեռացնի նեռին, որովհետև մեր պետության գոյությունն ամբողջությամբ վտանգի տակ է. Բագրատ սրբազան
- Սեպտեմբերին իրականանալու է այն, ինչ ձեր մտքերում կար մայիսի 9-ին. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանի հանդիպումը՝ «Երազ» թաղամասի բնակիչների հետ՝ ուղիղ