Գյումրիում վթարի ենթարկված շտապօգնության մեքենայով տեղափոխվող հղի կինը ծննդաբերել է
Այսօր առավոտյան Գյումրիում վթարի ենթարկված շտապօգնության մեքենայով տեղափոխվող հղի կինը ծննդաբերել է, նրա և երեխայի վիճակը լավ է։ Այդ մասին Panorama.am-ին հայտնեց առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։
«Ովքեր հոսպիտալացված են, կյանքին սպառնացող վտանգ չկա»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ այսօր շամը 09:50-ի սահմաններում Գարեգին Նժդեհ-Պռոշյան փողոցների խաչմերուկում բախվել են «Գյումրի» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և «Opel» մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը, բուժքույրը, այնտեղ գտնվող պացիենտ հղի կինը և «Opel»-ի վարորդը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան