Թուրքիայի Անթալիա քաղաքում ռուսական երկու ապօրինի դպրոց են հայտնաբերել
Թուրքիայի Անթալիա քաղաքում երկու ռուսական ապօրինի դպրոց է հայտնաբերվել: apsny.ge-ի ձոխանցմամբ, այդ մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցների հաղորդման համաձայն՝ Թուրքիայի կրթության ազգային վարչությունը հետաքննություն է անցկացրել այն դպրոցների նկատմամբ, որոնք գործում էին առանց համապատասխան գրանցման և թույլտվության։
Երկու դպրոցներն էլ գործել են առանց անհրաժեշտ թույլտվությունների՝ I-ից VIII դասարանների ռուսերեն ծրագրով:
Ըստ Hürriyet-ի՝ 2022 թվականին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո Անթալիայում ավելացել է արտագաղթը Ռուսաստանից և Ուկրաինայից, ինչը ազդել է տարբեր ոլորտների վրա՝ ներառյալ անշարժ գույքի գներօ, սննդի ոլորտի և կրթական համակարգի։