«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթում Հայկ Հեքեքյանը ելույթ կունանա 5-րդը
«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթում Հայկ Հեքեքյանը ելույթ կունանա 5-րդ համարի ներքո. կկատարի Լ. Օգյուստ Լեբրունի կոնցերտ Հոբոյի և նվագախմբի համար թիվ 1, 1-ին մասը։
«Առաջին ալիքը» հայտնում է, որ մրցույթի հաղթող մասնակիցն ընտրվելու է ժյուրիի քվեարկությամբ, որի նախագահն է նորվեգացի դիրիժոր Թաբիթա Բերգլունդը։ Ժյուրիի կազմում են նաև հայազգի դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը, կլարնետահար Անդրեաս Սունդենը Շվեդիայից և հարվածային գործիքներ նվագող ավստրիացի Մարտին Գրուբինգերը:
«Պատանի երաժիշտների Եվրատեսիլի» բոլոր մասնակիցները ելույթ կունենան Նորվեգական ռադիոյի նվագախմբի հետ` Էյվինդ Օդլանդի ղեկավարությամբ։
Մրցույթը կկայանա օգոստոսի 17-ին։
Հարակից հրապարակումներ`
- «Պատանի երաժիշտների Եվրատեսիլում» Հայաստանի պատվիրակ Հայկ Հեքեքյանն արդեն Նորվեգիայում է
- «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը կներկայացնի Հայկ Հեքեքյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան