Մայր Աթոռ. Հիշատակված անձը ձեռնադրյալ եկեղեցական չէ և որևէ եկեղեցում հոգևոր ծառայության կոչված չէ
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը պարզաբանում է տարածել կայքերից մեկում տեղ գտած հոդվածի վերաբերյալ.
«Araratnews.am կայքում օգոստոսի 14-ին հրապարկված «Հայ եկեղեցու սպասավոր Վահրամ սարկավագ Կարապետյանը քաղաքացուն հայհոյում է ու սպառնում կտրել ականջները» վերնագրով հոդվածի առնչությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ հիշատակված անձը ձեռնադրյալ եկեղեցական չէ և որևէ եկեղեցում հոգևոր ծառայության կոչված չէ։
Անկախ հանգամանքից հայհոյանքն ու սպառնալիքը հարիր չէ որևէ անձի, ինչպես և՝ Հայոց Եկեղեցու հեղինակության միտումնավոր նսեմացման նպատակով լրատվամիջոցի կողմից նման տեղեկատվության շահարկումը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին