Ինչը ունի մայրաքաղաք՝ Նիկոլ Փաշինյանը ուսուցիչ-քննիչ է դարձել սառնաղբյուրցի երեխաներին
Որտեղ եք դուք գտնվում, ինչը ունի մայրաքաղաք, ինչն ունի տերև, ինչն ունի գագաթ, գյուղը ունի՞ մայրաքաղաք... քննում է Փաշինյանը Սառնաղբյուրից իրեն հյուր գնաած երեխաներին՝ ցանկանալով պատասխան ստանալ, որ Երևանը մայրաքաղաք է, որովհետև կառավարությունը այդտեղ է գտնվում։
Ի դեպ՝ նշենք, որ որերորդ օրն է այրվում են Նուբարաշենի աղբավայրերը, ու պաշտոնական Հայաստանի մայրաքաղաք Երևանում, որտեղ գտնվում է կառավարությունը, մեծից փոքր թունավոր օդ են շնչում։
Իսկ թե էլ ինչ հարցերի պատասխաններին «մոտեցան» երեխաները՝ դիտեք 24 news-ի պատրաստած տեսանյութում։։
Բացի այս, Փաշինյանը երեխանրին տարել է իր կաբինետ, որտեղ, պարզվում է, պահում է Կիրանցի «սահմանազատման սյան» մակետը՝ կանաչ «խոտերի» մեջ։