Երևանը սեյսմիկ վտանգի քարտեզում 9 բալանոց գոտում է, շենքերի 45 տոկոսը բարձր խոցելիություն ունի. Սոս Մարգարյան
«Երևանը սեյսմիկ վտանգի քարտեզի վրա համարվում է 9 բալանոց գոտում»,- ասուլիսին ասաց ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը։
Նա նշեց, որ խորհրդային միության ժամանակ սեյսմիկ վտանգը Հայաստանի ամբողջ տարածքի համար թերագնահատված էր։
«Եթե այսօր մենք ունենք 8-9-10 բալանոց գոտիներ, սովետական միության քարտեզին ունենք ընդամենը երկու գոտի՝ 7 և 8 բալանոց, հետևաբար կառուցապատումը, բնակֆոնդի մեծ մասը իրականացվել է 7-8 բալի համար։ Երբ ասում ենք՝ ունենք բարձր սեյսմիկ ռիսկ, շենքերը խոցելի են, պատճառը հենց դա է, որ շենքերը կառուցված են ավելի ցածր սեյսմիկ վտանգի մակարդակի համար, քան պետք է։
Եթե մենք ունենանք 9 բալանոց երկրաշարժ, կունենանք հետևանքներ. շենքերի մոտավորապես 45 տոկոսը բարձր խոցելիության գոտում են»,- ասաց Սոս Մարգարյանը։
Նա հայտնեց, որ Երևանի համար ունեն 2 խզվածք, մեկը գտնվում է Երևանի հյուսիսարևմտյան մասում և Գառնիի խզվածքը, որ շատ մոտ է գտնվում. «Դրանց տարբերությունը իրենց պոտենցիալի մեջ է։ Երևանի խզվածքի պոտենցիալը համեմատաբար շատ ավելի փոքր է, քան Գառնիի խզվածքինը»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Գեղարքունիքում տեղի ունեցած երկրաշարժից վնասվել է Ծակքարի Սուրբ Աստվածածին եկեղեցին
- Երանոսում երկրաշարժից տների պատերին ճաքեր են առաջացել. Գյուղապետ
- Երկրաշարժ Հայաստանում՝ 5-6 բալ ուժգնությամբ
- Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում՝ 3-4 բալ և Արարատի մարզում՝ 2-4 բալ ուժգնությամբ
- Երկրաշարժ Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիս
- Երկրաշարժ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան