«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները փրկել են ջրահեղձության ախտանիշով 1.5 տարեկան տղայի կյանքը
Օգոստոսի 12-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը, հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, հերթական հրաշքն է գործել՝ փրկելով 1.5 տարեկան տղա երեխայի կյանքը։
«Այդ օրը Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գործող «Էլ Գարդեն»-ի լողավազանից ջրահեղձ լինելու հետևանքով «ջրահեղձություն» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների 01 խումբը ծայրահեղ վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխայի։ Մինչ հիվանդանոց տեղափոխելը շտապօգնության բժիշկներն են առաջին բուժօգնությունը ցուցաբերել, ապա արդեն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկները, ինչի շնորհիվ երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել։
Պարզվել է, որ նույն օրը երեխան, ով Արարատի մարզի բնակիչ 1.5 տարեկան Լևոն Ի.-ն է, գտնվելիս է եղել «Էլ Գարդեն» բացօթյա հանգստյան համալիրում, որտեղ աշխատակիցների անուշադրության և անփութության պատճառով երեխան շրջանցել է բատուտը և հայտնվել լողավազանում։ Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան մի քանի օր մնալու է բժիշկների հսկողության տակ»,- հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Վայոց ձորում մկրտության ժամանակ «փրփուր փարթի» են կազմակերպել, 7-ամյա տղան ջրահեղձ է եղել
- Փրկարարները Աղստև գետից դուրս են բերել ջրահեղձ եղած երկրորդ քաղաքացու դին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան