Երանոսում երկրաշարժի հետևանքով 82 շինությունների, այդ թվում մանկապարտեզի, դպրոցի պատերին ճաքեր են առաջացել
Օգոստոսի 12-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած երկրաշարժից հետո փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է շուրջ 120 զանգ կապված հետցնցումների, վնասների հետ։ Ասուլիսում ասաց ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Նա նշեց, որ ձևավորվել է հանձնաժողով, հիմնական աշխատանքները տարվել են Երանոս բնակավայրում։
«Ուսումնասիրությունների արդյունքներով այս պահի դրությամբ արձանագրություն է կազմվել 82 շենք-շինությունների վերաբերյալ։ Դրանք բնակելի տներ են, կից շինություններ։ Երանոսում 56 տների պատերին արձանագրվել են տարբեր չափերի ճաքեր, 4 անասնագոմի հողաշեն պատերից պոկվել և ընկել են քարեր, 22 շենք- շինություններ, այդ թվում Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի, մանկապարեզի անասնագոմի պատերին։
Ծովասար բնակավայրում երկու տան պատերին առկա են ճաքեր, Ծակքար բնակավայրում վնասվել են միջնակարգ դպրոցի, Սուրբ Աստվածածին եկեղեցու, մշակույթի տան պատերը, առկա են եղել ճաքեր։ Ուսումնասիրությունները շարունակվում են»,- ասաց Ն.Սարգսյանը։
Oգոստոսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 02:02-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:02-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․20⁰ և արևելյան երկայնության 45.22⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ: էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժին հաջորդել է 1 մագնիտուդից փոքր 10 հետցնցում (օգոստոսի 12-ի ժամը 10.00-ի դրությամբ):
Հարակից հրապարակումներ`
- Երևանը սեյսմիկ վտանգի քարտեզում 9 բալանոց գոտում է, շենքերի 45 տոկոսը բարձր խոցելիություն ունի. Սոս Մարգարյան
- Գեղարքունիքում տեղի ունեցած երկրաշարժից վնասվել է Ծակքարի Սուրբ Աստվածածին եկեղեցին
- Երանոսում երկրաշարժից տների պատերին ճաքեր են առաջացել. Գյուղապետ
- Ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում
- Երկրաշարժ Հայաստանում՝ 5-6 բալ ուժգնությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան