Աֆրիկայում արտակարգ դրություն է հայտարարվել կապիկի ծաղիկի պատճառով
Աֆրիկյան միության բժշկական ծառայությունը մայրցամաքում արտակարգ դրություն է հայտարարել mpox-ի (կապիկի ծաղկի նոր անվանումը) տարածման պատճառով: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Աֆրիկայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենը։
«Աֆրիկյան մի քանի երկրներում շարունակվող mpox համաճարակի պատճառով որոշում է կայացվել մայրցամաքում հանրային առողջության ոլորտում արտակարգ դրություն հայտարարելու մասին։ Mpox-ը հատում է պետական սահմանները, և հիվանդությունը ազդել է Աֆրիկայում հազարավոր մարդկանց վրա»,- ճեպազրույցի ժամանակ ասել է նա։
Նշվել է, որ Աֆրիկայում mpox-ի նոր ալիքը պայմանավորված է գենետիկ մուտացիայի ենթարկված վիրուսի արագ տարածմամբ։ Այն առաջին անգամ հայտնաբերվել է գարնանը արևելյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և ստացել Clade 1b անվանումը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Clade 1b-ը վիրուսի մոդիֆիկացիան է, որը 2022 թվականին աշխարհում համաճարակ է առաջացրել՝ ազդելով մոտ 100 երկրների վրա։
Հուլիսի 11-ին ԱՀԿ-ն նախազգուշացրել էր գլոբալ սպառնալիքի մասին mpox-ի նոր շտամից:
Հարավաֆրիկյան համաճարակաբանների բացահայտումների համաձայն՝ Clade 1b շտամը փոխանցվում է հիմնականում սեռական շփման միջոցով։ Մահացությունը կազմում է մոտ 5%:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում գրանցվել է կապիկի ծաղիկով վարակման երկրորդ դեպքը
- Եվրոպայում գրանցվել է կապիկի ծաղիկի ավելի քան 15 500 դեպք
- Նյու Յորք նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել կապիկի ծաղիկի պատճառով
- ԱՀԿ-ն կապիկի ծաղիկը միջազգային արտակարգ իրավիճակ է հայտարարել
- ԱՀԿ-ն քննարկել է կապիկի ծաղիկի պատճառով գլոբալ արտակարգ իրավիճակ մտցնելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան