Ուզում եմ հանրության ուշադրությունը հրավիրել նրան, որ վատ զարգացումներ են տեղի ունենում. Ռուբեն Մելիքյան
«Զարմանալի էր, որ մեղադրող կողմը դատարանի որոշման մեջ վրիպակ էր տեսել, թե իբր այնտեղ նշված չի եղել, որ վարչական վերահսկողության տակ գտնվողը շաբաթական երեք անգամ պետք է ներկայանա պրոբացիոն ծառայություն»,-դատարանի դիմաց ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով այսօրվա դատական նիստում՝«Իմնեմնիմի»-ի գործով պետական մեղադրողի միջնորդությանը։
Հիշեցնենք, որ վերջինս պնդում էր, որ դատարանը պետք է Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին պարտադրեր շաբաթը երեք անգամ այցելել պրոբացիոն ծառայություն՝ փաստելու, որ չեն լքել երկիրը։
Մելիքյանը գոհունակությամբ արձանագրեց, որ դատարանն իր որոշմամբ արձանագրեց, որ վրիպակ չի եղել և ըստ կարգի շաբաթը մեկ անգամ պետք է ներկայանան, ինչը և արել են Սաղաթելյանը և Սամսոնյանը։
«Ուզում եմ հանրության ուշադրությունը հրավիրել նրան, որ վատ զարգացումներ են տեղի ունենում։ Այնպիսի տպավորություն է, որ քաղաքական թե իրավակա մարմինների նախաձեռնությամբ ցանկանում են վարչական հսկողությունն անխզելիորեն կապել էլեկտրոնային սարքերից»-ասաց Մելիքյանը՝ անդրադառնալով Սաղաթելյանի և Սամսոնյանի համար դրանք կիրառելու պետական մեղադրողների այսօրվա միջնորդությանը և հիշեցնելով, որ հունիսի 12-ի դեպքերով էլ նախորդ օրը որոշում է կայացվել բոլորին այդ սարքերը միացնեն։
Փաստաբանը նշեց, որ այն անընդունելի է։
«Նաև այն մարդկանց ուշադրությունն եմ հրավիրում, ովքեր աշխատավարձ են ստանում մարդու իրավունքների պաշտպանության համար, որ զբաղվեն նաև այս հարցերով, որովհետև եթե դատավարական սահմանափակումը կապ չունի տարածքային կամ ժամանակային գործոնների հետ՝ այն չի կարող կիրառվել»,- հայտարարեց Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մեր նորագույն պատմության մեջ առաջին անգամ մենք ունենք արգելված հաղորդում՝«Իմնեմնիմի». Վազգեն Սաղաթելյան
- Շատ դժգոհ եմ այսօրվա դատական նիստից. Արսեն Բաբայան
- Դատավորը ևս 3 ամսով Սամսոնյանին և Սաղաթելյանին թույլ չտվեց վարել «Իմնեմնիմի»-ի պոդքաստը
- Դատարանը մերժեց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա էլեկտրոնային հսկողության սարքեր տեղադրելու միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան