Կարմրուկի համաճարակային իրավիճակը կարող է որոշակիորեն սրվել՝ պայմանավորված զբոսաշրջության ակտիվությամբ. ԱՆ
Կարմրուկի դեպքերը շարունակում են գրանցվել ինչպես այլ երկրներում, այնպես էլ` Հայաստանում: Համաճարակային իրավիճակը կարող է որոշակիորեն սրվել՝ ներկայումս զբոսաշրջության ակտիվությամբ պայմանավորված: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարրությունից։
Նախօրեին ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը նույնպես ահազանգել էր, որ Եվրոպայում, այդ թվում՝ Հայաստանում, կարմրուկի դեպքերը շարունակում են աճել. ընդ որում` այս տարվա ընթացքում Հայաստանում գրանցված կարմրուկի դեպքերի թիվն արդեն հասել է 2023 թվականի ընթացքում գրանցված դեպքերի ընդհանուր թվին:
2023 թ.-ին Հայաստանում գրանցվել է կարմրուկի 545 դեպք, որից 382-ը երեխաների շրջանում: 2024 թ.-ի օգոստոսի 5-ի դրությամբ` Հայաստանում արդեն իսկ գրանցվել է 543 հաստատված դեպք, որից 323-ը երեխաների շրջանում:
Ըստ վերջին հասանելի տվյալների՝ 2024 թվականի առաջին երեք ամսվա ընթացքում ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 53 երկից 45-ում պաշտոնապես գրանցվել է կարմրուկի 56,634 դեպք և 4 մահ։ Հայաստանում մահվան 1 դեպք է գրանցվել 2023 թվականին:
Հարակից հրապարակումներ`
- Կարմրուկի դեպքերը Եվրոպայում, այդ թվում` Հայաստանում, շարունակում են աճել՝ վտանգի տակ դնելով միլիոնավոր երեխաների կյանքեր
- Կարմրուկի հիվանդացության լայն տարածման ֆոնին առողջապահության նախարարությունը լքեց Գայանե Սահակյանը
- Բաբկեն Պիպոյան. Հետաքրքիր է նոր նախարարին անհանգստացնու՞մ է կարմրուկի այս պատկերը
- Մեկ շաբաթում՝ կարմրուկի 12 նոր դեպք
- ԱՆ. Ամառն առանց կարմրուկի
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան