Սեպտեմբերին իրականանալու է այն, ինչ ձեր մտքերում կար մայիսի 9-ին. Բագրատ Սրբազան
«Օր առաջ այս մարդուն իր որդիներով հանդերձ պետք է հեռացնենք, քանի որ ինքը հեռանալու տրամադրություն չունի, որովհետև փողի և պաշտոնի վրա նստած մարդ է։
Նեռի և իր գործակալների գոյության յուրաքանչյուր օրը աղետ է, թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ հոգևոր ու բարոյական իմաստներով»,- ասել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Բագրատ Սրբազանն այսօր հանդիպել է «Երազ» թաղամասի բնակիչների հետ։
«Սեպտեմբերին մենք հստակ ծրագրված գործողություններով ընթանալու ենք առաջ։
Իրենք ձևացնում են՝ իբր վախեցած չեն, բայց իրականում սարսափած են։
Սեպտեմբերին իրականանալու է այն, ինչ ձեր մտքերում կար մայիսի 9-ին»,- «Սրբազան պայքար» շարժման էջի հաղորդմամբ, ասել է Բագրատ Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանի հանդիպումը՝ «Երազ» թաղամասի բնակիչների հետ՝ ուղիղ
- «Հրապարակ». Բագրատ սրբազանի Երևանյան բակային հանդիպումները ուղեկցվում են ուժայինների տոտալ հսկողությամբ
- Երանի, որ ձեր աչքերի կրակը տարածվի ողջ Հայաստանով. Բագրատ Սրբազանը դիմեց երիտասարդներին
- Ոստիկանները պետք է կանչվեն պատասխանատվության, բայց նրանց քաջարելում են և դա քաղաքական որոշում է. Բագրատ Սրբազան