Քաղաքական 15:26 14/08/2024 Հայաստան

Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ցեղասպանությունը շարունակվում է միջազգային հանրության լուռ մեղսակցությամբ. Գեղամ Ստեփանյան

Արբանյակային վերջին լուսանկարները ցույց են տալիս, որ Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը,  որը թշնամու  վերահսկողության տակ է անցել 2020 թվականի հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի արդյունքում։ Այս մասին գրել է ու լուսանկարներ հրապարեկլ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ 

Ըստ նրա, արբանյակային պատկերներից պարզ են դառնում, որ գյուղի տների մեծ մասը, դպրոցը, մանկապարտեզը և այլ շինություններ քանդվել են։ Ընդհանուր առմամբ, քանդվել է ավելի քան 40 տուն և շինություն, Սբ. Մոխրենեսի Սարգիս եկեղեցին հիմնովին ավերվել է 2022 թվականի հոկտեմբերին։

«Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ցեղասպանությունը շարունակվում է միջազգային հանրության լուռ մեղսակցությամբ»,- գրել է Գ.Ստեփանյանը։ 

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը նույնպես գրում է, որ, համաձայն արբանյակային լուսանկարների, ադրբեջանական կողմը ավերել է  դեռևս 2020 թվականի հոկտեմբերից Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող  Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը: Ավերված են գյուղի տների մեծագույն մասը, դպրոցը, մանկապարտեզը և այլն: Դեռևս 2022 թվականին Ադրբեջանն ոչնչացրել է Մոխրենեսի Սբ. Սարգիս եկեղեցին:

Մոխրենես գյուղը և շրջակայքը հարուստ են հուշարձաններով: Մոխրենես գյուղի տարածքում հաշվառված են ավելի քան 20 հուշարձաններ, գյուղի մոտ է գտնվում հայտնի «Օխտը դռնի» վանքը: Ոչնչացման  գործողությունների հետևանքով ուղղակի վտանգի տակ են հայտնվում գյուղի շրջակայքում գտնվող հուշարձանները:

«2021 թվականից սկսած օկուպացված Արցախում ադրբեջանական կողմի իրականացվող մեծածավալ ճանապարհաշինարարական, ենթակառուցվածքային աշխատանքների հետևանքով Արցախի բազմաթիվ գյուղերում կատարվում էին մեծածավալ ավերումներ: Ռիսկային գոտում են հատկապես Հադրութի շրջանի գյուղերը և դրանց հարակից տարածքները, ինչը պայմանավորված էր Շուշի տանող երկու նոր ճանապարհների, դրանց սպասարկող ենթակառուցվածքների կառուցմամբ, երբ ավերվում էին հսկայական տարածքներ ճանապարհների անցկացման, ինչպես նաև շինտեխնիկայի, սպասարկող անձնակազմի, շինարարական նյութերի և թափոնների կուտակման համար: Հաճախ տարաբնույթ ինժեներական հարցերը լուծվում էին ի հաշիվ հայկական գյուղերի կամ դրանց տների ավերման: Մոխրենես գյուղի ավերումը թերևս հենց այս միտումնավոր գործողությունների հետևանքն է:

Մեր արձագանքը

Մոխրանես գյուղի ենթակառուցվածնքների և մշակութային հուշարձանների ոչնչացումը փորձելով դիտարկել մշակութային ժառանգության լայն հայեցակարգի շրջանակներում, պետք է նշենք, որ այս դեպքում հարձակման են ենթարկվել թե՛ նյութական կառույցները և  թե՛ ոչ նյութական ժառանգությունը, այդ թվում ավանդույթները, պատմությունները, մարդկանց կենցաղավարման մշակույթը։ Եվրոպայի Խորհրդի կողմից ընդունված մշակութային ժառանգության 21-րդ դարի ռազմավարության փաստաթղթում ժառանգությունը սահմանվում է հետևյալ կերպ․  «Մշակութային ժառանգությունը ընդգրկելով նյութական և ոչ նյութական հարթությունը, հմտությունները, «իմանալ-ինչպես»-ը, պատկերացումները, վերաբերմունքն ու այլ տարրեր, անքակտելիորեն կապված է դրա համատեքստի և այն բնական ու մշակութային միջավայրի հետ, որտեղ այն ձևավորվել է (Recommendation of the Committee of Ministers to member States on the European Cultural Heritage Strategy for the 21st century, (Adopted by the Committee of Ministers on 22 February 2017 at the 1278th meeting of the Ministers' Deputies),p․ 3): Ուստի, Արցախի մշակութային ժառանգության ցանկացած ոչնչացում ոչ միայն տվյալ արժեքի ֆիզիկական կորուստին է հանգում, այլև վնասում է ՝ ինքնությանը, խաթարում բնական միջավայրը և էապես վնասում արցախահայերի  մշակույթի իրավունքը։  Արցախի ժողովրդին՝ իր բնիկ տարածքից բռնի հեռացնելը, իր իսկ ժառանգության հետ հաղորդակցվելու, իր համայնքի  մշակութային կյանքում ներդրում ունենալու, ժառանգությունը կենսունակ պահելու և այն սերունդներին փոխանցելու  հնարավորության չեզոքացումը  կամ բռնի տեղահանությամբ կասեցումը էական խոչընդոտ է ինքնության պահպանության համար և վերստեղծման համար։

Գյուղի ոչնչացումը  Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ և բռնազավթման ողջ  ընթացքում համակցված հանցագործությունների շարք է՝ խախտելով թե՛ պատերազմի ժամանակ ժառանգության պահպանության միջազգային նորմերն ու  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված իսկության և ամբողջականության սկզբունքները, այլև Արդարադատության միջազգային դատարանի  որոշումները։

Գյուղին հասցված վնասը համաձայն  «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում»,- գրել է կայքը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:14
Ինչ եղանակ կլինի Հայաստանում մինչև Սուրբ Ծնունդ
ՇՄՆ ‹‹Հիդրոօդերեվութաբանության և   մոնիթորինգի  կենտրոն››  ՊՈԱԿ-ից հատնում են առաջիկան 6 օրվա...
Աղբյուր` Panorama.am
12:33
Հունվարի 1-ից երթուղի են դուրս եկել 171 նոր ավտոբուս. Ավինյան
Տիգան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ևգրել, որ հունվարի 1-ից երթուղի են դուրս եկել 171 նոր ավտոբուս։ «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
12:21
Հույս ունեմ, որ այս տարի մենք ականատես կլինենք մեր հայ գերիների ազատմանը. Հենրիխ Մխիթարյանի ամանորյա ուղերձը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով  դիմել է հայ ժողովդին։...
Աղբյուր` Panorama.am
11:28
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը Եվրամիություն հունվարի 1-ից դադարեցվել է. «Գազպրոմ»
Հունվարի 1-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը դադարեցվել է։ Այդ մասին «Գազպրոմ»-ը...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնաբերել է պատմության մեջ պայթուցիկների ամենամեծ պահոցը.CBS
ՀԴԲ-ն Վիրջինիայի բնակչի ձերբակալության ժամանակ հայտնաբերել է բյուրոյի պատմության մեջ «պատրաստի պայթուցիկ սարքերի» ամենամեծ պահոցը։...
Աղբյուր` Panorama.am
10:28
Քաթարում Ամանորի տոնակատարություններից հետո մետրոյի մուտքի մոտ տասնյակ մարդիկ են տուժել
Քաթարի մայրաքաղաք Լուսաիլի արվարձանում տասնյակ մարդիկ տուժել են ամանորյա հրավառության ու տոնական համերգի ավարտից հետո մետրոյի կայարանի մուտքի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի  հանդիսապետությամբ կատարվեց  Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք «Ամանորի...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
01:35
Եռաբլուր...
«Մեր նահատակներին մենք ՀԱՅՐԵՆԻՔ և ՊԱՏԻՎ ունենք վերադարձնելու». Բագրատ Սրբազանը Եռաբլուրում է։
Աղբյուր` Panorama.am
00:14
Փաշինյան. Մենք պետք է փայփայենք ու պաշտպանենք մեր արժեքները, մեր ինքնությունը ու մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք
 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձով է հանդես եկել  Ամանորի առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:57
Եռաբլուր. Բագրատ Սրբազանի ամանորյա մաղթանքը
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ամանորյա ուղերձով է հանդես գալիս «Եռաբլուր» զինվորական պանթեոնից. «Այսօր գտնվում ենք...
Աղբյուր` Panorama.am
23:44
«Չարչարված ենք, բայց կործանված չենք». Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձով է հանդես եկել Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով....
Աղբյուր` Panorama.am
22:17
Մեղրիում ջերմահարվել է մոտ 3 տ պահեստավորած արքայանարնջի չիր
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
21:57
Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Վահագն Խաչատուրյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա երկրների ղեկավարներին Ամանորի կապակցությամբ։  «Բելտա»-ին այս...
Աղբյուր` Panorama.am
21:47
Թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը. Արցախի թեմի առաջնորդ
«Մեր մաղթանքն է, որ գալիք տարում մեր հայրենակիցների համար ևս բացվի արդարության արեգակը՝ գտնելու մեր կորցրածը և ամոքելու մեր տառապյալ ժողովրդի վերքերը»
Աղբյուր` Panorama.am
21:41
ԱՆ թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին` 24 ժամ ռեժիմով: Առողջապահական հարցերով կարող եք զանգահարել 8003 կարճ...
Աղբյուր` Panorama.am
21:34
Թաթոյան. Չպետք է թույլ տանք, որ ինչ-որ մարդիկ, հանուն իրենց անձնական շահերի կամ պաշտոնների, վնասեն մեր պետականությունը
«2025 թվականի շեմին` հանուն մեր հերոսների հիշատակի, նրանց սխրանքների ու ծնողների հանդեպ ունեցած մեր նվիրական պարտքի, հանուն մեր երեխաների...
Աղբյուր` Panorama.am
21:11
Բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած
Դեկտեմբերի 31-ին, ժամը 18:45-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
20:46
Եռաբլուրում անցկացվել է մոմավառություն
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում անցկացվել է ավանդական դարձած ամենամյա մոմավառություն՝ ի հիշատակ մեր հայրենիքի համար կյանքը...
Աղբյուր` Panorama.am
20:27
Արամ Առաջին. Ոչ բարեկամ երկրների հետ հարաբերություններ կարող են վտանգել Հայաստանի անկախությունն ու անվտանգությունը
«Անցնող տարին մեր կյանքը լեցուն էր տագնապներով ու վերիվայրումներով»,- իր նոր տարվա հայրապետական պատգամում ասում է Մեծի Տանն Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
20:14
ՆԳՆ. Հրավառություն իրականացնելիս սահմանված կարգից խախտում հայտնաբերելու դեպքում կիրականացնի խիստ վարչարարություն
Նախատոնական կամ տոնական օրերը հաճախ ուղեկցվում են հրավառությամբ։ ՆԳՆ-ից զգուշացնում են, որ գեղեցիկ այս միջոցառումը կազմակերպելիս, պետք է գործել...
Աղբյուր` Panorama.am
19:53
Չենք կարող չխոստովանել, որ 2024-ին մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը երկրում խաղաղության պահպանումն էր. Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով. «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
19:42
Նռան խորհուրդը... Եկեղեցին է, որի անդամները շատ ու բազմատեսակ են, բայց միավորված մեկ եկեղեցու մեջ
Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն՝ Ամանորի գիշերը կատարվում Նռնօրհնեք։  Հայր Զաքարիան գրում է, որ  Քրիստոնեության մեջ...
Աղբյուր` Panorama.am
19:37
Երևանում վերելակը 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է, տուժած քաղաքացին հոսպիտալացվել է
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյան 4-րդ փողոցի տներից մեկի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնալուծվել են 8 տարվա դատական ​​գործից հետո
Ամերիկացի դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնալուծության հայցից ութ տարի անց պաշտոնապես համարվում են ամուսանալուծվա։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: ՀՀ ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
18:27
Մատենադարանին է ընծայաբերվել 1657 թ. Շատախ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում գրված Ավետարանը
Մատենադարանի անցնող տարին եղավ նշանակալի ձեռքբերումների, բարեփոխումների ու նոր նպատակադրումների տարի: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն իր...
Աղբյուր` Panorama.am
18:20
Նոր տարվա բողոքի երեկո Թբիլիսիում․ ցույցերի 36-րդ օրը
«Նոր տարվա բողոքի երեկո». եվրոպամետ ցույցերի 36-րդ օրը և Ամանորը Ռուսթավելիի պողոտայում` ամենամարդաշատ բողոքի ցույցով։ Քաղաքացիներն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Վեհափառ Հայրապետը պատգամել է արցախցիներին ամուր պահել իրենց ոգին և զորավոր
Դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}