«Ադրբեջանի «հարգանքը» 1975-1976 թթ․ ԳՇ քարտեզներով ՀՀ սահմանների նկատմամբ»
Լրագրող Դավիթ Գալստյանը հրապարակել է դեռևս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ ԱԺ-ում ունեցած մի ելույթ ու գրել.
«Ադրբեջանի «հարգանքը» 1975-1976 թթ․ ԳՇ քարտեզներով ՀՀ սահմանների նկատմամբ։
Հիշեցնեմ, որ ՀՀ-ն Ադրբեջանի հետ հարաբերվում ա նշված քարտեզներով 2020 թ․ պատերազմից անմիջապես հետո, դեռ Սյունիքից։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ԱԺ-ում ելույթից մի հատված, հունվար 2021 թ․։
Եվ իսկապես, էկեք ֆիքսենք ու հասկանանք՝
* Դեռ 2021 թ․ Սյունիքում «անվտանգությունը ապահովելու համար» ՀՀ սահմանապահները տեղակայվել են 1975-1976 թթ․ քարտեզների հիման վրա:
* Դրանից հետո Ադրբեջանը ներխուժել ա այդ նույն քարտեզներով ՀՀ տարածք տարբեր հատվածներում։
2021 թ․ գարուն՝ Ներքին Հանդ, Սև լիճ, Ծղուկ, Վարդենիս
2021 թ․ աշուն՝ Ծիծեռնաքար
2022 թ․ աշուն՝ Ջերմուկ, Կախակն, Վարդենիս, Ներքին Հանդ
2023 թ․ գարուն՝ Տեղ։
P.S. «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով սահմաններին Գենշտաբի քարտեզները «գրեթե նույնական», իհարկե, չեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան