«Հրապարակ». Սրբազանի հետ հանդիպող համայնքների ղեկավարները զգուշացվել են
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մինչ Երևանում բակային հանդիպումներ սկսելը, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ու իր թիմակիցները մարզային այցելություններ էին իրականացնում: Նրանք եղան հայաստանյան մի շարք մարզերում, սակայն, եթե առաջին այցերը մարդաշատ էին, հատկապես` Սյունիքում, Արագածոտնում հարյուրավոր քաղաքացիներ մասնակցում էին Սրբազանի հետ հանդիպումներին, ապա վերջին հանդիպումներն ակնհայտորեն սակավամարդ էին՝ Գեղարքունիքում, Արարատի մարզում։
Արարատի մարզի վարչական ղեկավարներից մեկը մեզ պատմեց, որ մինչ սրբազանի այցը տեղական իշխանությունը հատուկ զգուշացրել է համայնքի ղեկավարներին, վարչական ղեկավարներին՝ որ համայնքում Սրբազանի հետ հանդիպումները մարդաշատ լինեն, այդ համայնքները կզրկվեն պետական ծրագրերից, սուբսիդիաներից, մինչև անգամ թոշակառուներին են վախեցրել, որ թոշակից կզրկվեն։
Մարզի բնակիչներն էլ նախընտրել են անցավ գլուխները ցավի տակ չդնել, մինչև անգամ համոզել են ակտիվ ընդդիմադիրներին, որ չմասնակցեն Սրբազանի հավաքներին՝ իրենց համայնքը, գյուղը չդարձնելով իշխանության թիրախ։ Եվ տեղական «հայրենասիրությունը» հաղթել է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ՏԿԵ նախարարի տեղական Հովհաննես Հարությունյանը, որպես փոխնախարար լավ է վաստակում
- «Հրապարակ». Հիփոթեքային վարկից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը կրկին հարկելու գաղափարը ֆինանսների նախարարինն է
- «Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ է դրել մարզերում, վարչական շրջաններում ունենալ հեղինակություն ունեցող անձինք
- «Հրապարակ». Ուկրաինայում ՀՀ դեսպանն անօրինակա՞ն հիմունքներով է աշխատում
- «Ժողովուրդ». Մուլտիմիլիոնատեր Գևորգ Նալբանդյանը ՀՀ քաղաքացի է, իսկ 2022 թ.-ին նա Շվեդիայի քաղաքացի էր
- «Հրապարակ». Բազում խնդիրներ ունեցող պետության կառավարիչներին միայն սեփական բարեկեցությունն է հուզում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան