ՌԴ ՀՕՊ ուժերը գիշերը ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 117 անօդաչու թռչող սարք և չորս հրթիռ
Անցած գիշեր հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 4 մարտավարական հրթիռ և հարյուրից ավելի անօդաչու թռչող սարք։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն։
«Ռուսաստանի Դաշնության տարածքում մարտավարական 4 «Տոչկա-Ու» հրթիռ և 117 ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվեցին հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը պարզաբանել է, որ 37 անօդաչու թռչող սարք և չորս «Տոչկա-Ու» խոցվել է Կուրսկի շրջանի, նույնքան անօդաչու թռչող սարք՝ Վորոնեժի շրջանի վրա։ 17 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Բելգորոդի, 11-ը՝ Նիժնի Նովգորոդի, 9-ը՝ Վոլգոգրադի, երեքը՝ Բրյանսկի, երկուսը՝ Օրյոլի, և մեկը՝ Ռոստովի շրջանի վրա։
Հարակից հրապարակումներ`
- Բորելը Կուլեբային հայտնել է Կուրսկի շրջանի վրա հարձակումներին իր աջակցության մասին
- Ալաուդինով. Ուկրաինայի զինված ուժերի մեծ մասը, որը մտել է ռուսական տարածք, ոչնչացվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին