Սեռի թեստը ձախողած բռնցքամարտիկը դատի է տվել Մասկին և Ռոուլինգին
Ալժիրցի բռնցքամարտիկ Իման Խելիֆը, որը դարձել է 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի հաղթողը, հայց է ներկայացրել Իլոն Մասկի և գրող Ջոան Ռոուլինգի դեմ։ Այս մասին հայտնում է Variety-ն։
Փաստաբան Նաբիլ Բուդիի խոսքով, Ռոուլինգի և Մասկի սոցիալական ցանցերում հրապարակումների պատճառով մարզիկը բախվել է «լուրջ կիբերհետապնդման ակտերի»։
Իրավապաշտպանը նաև հայտնեց, որ գործի մեջ կարող է ներգրավվել նաև ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը։
66 կգ քաշային կարգում Խելիֆը նվաճեց օլիմպիական ոսկին։ Օլիմպիական մրցաշարի եզրափակիչ խաղում Խելիֆը մենամարտեց չինացի Յան Լյուի հետ։ Հաղթանակը շնորհվել է Ալժիրի ներկայացուցչին մրցավարների միաձայն որոշմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան