Մեր նորագույն պատմության մեջ առաջին անգամ մենք ունենք արգելված հաղորդում՝«Իմնեմնիմի». Վազգեն Սաղաթելյան
«Մենք անընդհատ ասում ենք, որ պետք է գնանք զարգացած հասարակություն, բայց բոլոր զարգացած հասարակություններով երկրներում գոյություն ունի հանրային ոչ նորմատիվ լեքսիկա»,- դատարանի դիմաց հայտնեց «Իմնեմնիմի» պոդքաստի համահիմնադիր Վազգեն Սաղաթելյանը։
Վերջինս հիշեցրեց, որ հանրային մեղադրողն ասում է, թե այդ զարգացած հասարակություններով երկրները 250 տարի քաղաքացիական պատերազմ են տեսել, նոր հասել են այդ մակարդակին։
«Ես չեմ կարծում, որ անցումը դեպի զարգացած հասարակություն պարտադիր պետք է լինի այնպես, ինչպես եղել է այդ հասարակություններում։ Մենք կարող ենք չընդօրինակել իրենց փորձը, եթե նրանք 250 տարի կարողացել են ծեծելով, իրար սպանելով հասնել նրան, որ կարելի է ոչ նորմատիվ լեքսիկա կիրառել, ապա այն չի նշանակում, որ նույն ճանապարհն էլ մենք պետք է անցնենք։ Կարող ենք ասել՝ ինչ լավ եք արել, որ այդ ճանապարհն անցել եք, բայց եկեք իրար չտանք սպանենք, դրա հնարավորությունն էլ չունենք, որովհետև օրվա իշխանություններն այնքան մարդ են սպանել, որ եթե մենք էլ դրանով զբաղվենք, ապա գենոֆոնդի խնդիր կունենանք»,- ասաց Սաղաթելյանը։
Անդրադառնալով իրենց էլեկտրոնային թևնոցներով հսկելու մեղադրող կողմի այսօրվա միջնորդությանը՝ Վազգեն Սաղաթելյանը նշեց, թե բազմիցս է ասել, որ իշխանությունները ձգտում են այնպես անեն, որ իր և Սամսոնյանի կյանքը դժվարանա։
Վազգեն Սաղաթելյանը գնահատեց նաև դատարանի այն որոշումը, որով իրեն և Նարեկ Սամսոնյանին ևս 3 ամսով արգելեցին վարել «Իմնեմնիմի» պոդքաստը և ասաց. «Ինձ թվում է՝ նորագույն պատմության մեջ առաջին անգամ մենք ունենք արգելված հաղորդում՝«Իմնեմնիմի»»։
Նա շնորհակալություն հայտնեց իրենց փոխարինած լրագրողներին և հասարակական-քաղաքական գործիչներին և տեղեկացրեց, որ իր և Սամսոնյանի խոսքը շուտով կլսեն այլ ձևաչափով հաղորդումներում։
Հարակից հրապարակումներ`
- Շատ դժգոհ եմ այսօրվա դատական նիստից. Արսեն Բաբայան
- Դատարանը մերժեց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա էլեկտրոնային հսկողության սարքեր տեղադրելու միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան