Տնտեսություն 09:46 14/08/2024 Հայաստան

ՊԵԿ-ը նախաձեռնել է օրենսդրական առաջարկ, որով նախատեսում է Հայաստանում տարին մոտ հազար գործարարի բանտ նստեցնել. Միրաքյան

«ՊԵԿ-ը նախաձեռնել է օրենսդրական առաջարկ, որով նախատեսում է Հայաստանում տարին մոտ հազար գործարարի բանտ նստեցնել»,-  գրել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը։

Նա նշել է, որ նորից չափազանցություն չի, իրական փաստ է. «Երեկ պատմեցի քրեականի 290 հոդվածի մասին, որով 10 միլիոն դրամ և ավել խախտումի դեպքում գործարարին կարող են 4-8 տարով կալանավորել: Բայց կա մի առանձնահատկություն, եթե գործարարը վճարում է կանխատեսվող խախտումի չափի գումարը, ապա քրեական հոդվածը չեղարկվում է: Բազմաթիվ են դեպքերը, երբ գործարարը վճարում է ՊԵԿ-ի կանխատեսված խախտումը, դուրս է գալիս կալանքից, հետո դատարանով ապացուցում է, որ ՊԵԿ-ը սխալ «նախնական հաշվարկ» է արել ու գումարը հետ է ստանում:

Հիմա ՊԵԿ-ը նոր օրնսդրական նախաձեռնություն է բերել, որով առաջարկում է գործարարին բանտից բաց չթողնել նույնիսկ կանխատեսվող խախտումի չափի գումարը վճարելուց հետո: Այսինքն հարկային տեսուչները, եթե ենթադրում են, որ գործարարը 100 միլիոն դրամի հարկ չի վճարել, գործարարին բանտ են նստեցնում, գործարարը գումարը վճարում է, բայց շարունակում է մնալ բանտում: Հետո 3 տարի տևած դատերից պարզվում է, որ հարկային տեսուչները սխալվել են (այդպիսի շատ դեպքեր են լինում) գործարարին հետ են վճարում 100 միլիոնն ու բանտից ազատում են: Երեք տարի անց, արդեն բիզնես չկա, ո՞նց կարա բիզնես լինի, երբ հիմնադիրին 3 տարի բանտում եմ պահում: Սխալ «նախնական հարկային հաշվարկ» արած տեսուչի համար էլ օրենքը որևէ պատիժ չի նախատեսում:

Կարճ ասած, եթե նախկինում կանխատեսվող խախտումի չափի վճարից հետո գործարարի կալանքը դադարեցվում էր, ապա հիմա չի դադարեցվելու ու գործարարին շարունակելու են բանտում պահել:

Անցյալ տարի 290 հոդվածն օգտագործել են մոտ 1000 գործարարի դեմ, հետևաբար, եթե ՊԵԿ-ն առաջարկում է խախտումը վճարելուց հետո շարունակեն կալանավորած պահել գործարարին, նշանակում է, որ ՊԵԿ-ը պլանավորում է տարին մոտ 1000 գործարարի բանտ նստեցնել:

Վստահ եմ, որ չկա մի էդպիսի միջին կամ խոշոր բիզնես, որը 5 տարիների ընթացքում 10 միլիոն դրամի խախտում չունենա, հնարավոր չէ այդքան ստիրիլ աշխատել: Հետևաբար, եթե տարին մոտ 1000 գործարարի բանտ նստեցնեն, մոտ 5 տարուց ՊԵԿ-ը բոլոր միջին ու խոշոր գործարաներին կբանտարկի ու վերջ, կավարտվի Հայաստանի տնտեսությունը, կավարտվի Հայաստանի Հանրապետությունը: Բայց դրա փոխարեն ՊԵԿը ստիրիլ աշխատանք արած կլինի: Հրաշալի է չէ՞:

Հիմա պատկրացրեցի՞ք, թե ինչքան աբսուրդ օրենսդրական առաջարկ է ներկայացրել ՊԵԿ-ը: Ես դեռ չեմ պատկերացնում, թե ոնց կարող է մարդու ուղեղում նման գաղափար առաջանա:  Էս օրենսդրական առաջարկը ՊԵԿ-ի ադեկվատության/անադեկվատւթյան լավագույն ցուցիչն է: Այսպես լինում է, երբ չինովնիկն իր կաբինետից դուրս չի գալիս, ոլորտի հետ չի շփվում:

Էնքան աբսուրդ օրենսդրական առաջարկ է, որ նույնիսկ չեմ ուզում օրինակներ բերել, թե ինչպես էլ ոչ ոք չի ուզի ներդրում անել Հայաստանում, թե ինչպես օրենքը ուժի մեջ մտնելուց հետո արդեն բոլորը կսկսեն լուրջ պայքարել պետության դեմ ու բացի դրանից  կոռուպցիան կշատանա, երբ մարդ իմանա բանտ է գնալու, հարկային տեսուչին առաջարկվող գումարն էլ կմեծանա ու բացի դրանից տեսուչին հավելյալ «շանտաժի» գործիք են տալիս «խելոք մնա թե չէ կնստես» և այլն և այլն:

Ասեմ ավելին՝ 290 հոդվածը պետք է չեղարկվի ու 10 միլիոնի փոխարեն քրեականացվի շրջանառությունից որոշակի տոկոսի խախտման դեպքում: Աբսուրդ է 50 միլիարդի ու 50 միլիոնի շրջանառություն ունեցող բիզնեսներին նույն 10 միլիոնի խախտումի համար հավասար պատժելը: Կամ 10 միլիոնի ու 100 միլիոնի խախտման համար:

Իսկ ինչու՞ ՊԵԿ-ը չի բերում նաև օրինագիծ որով կքրեականացվի հարկային տեսուչի ապօրինի գործողությունները կամ հիմա «հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ»-ի հիման վրա քրեական գործ են հարուցում, թող նաև լինի հոդված, որ եթե նախնական հաշվարկով գրվածը չապացուցվեց ապա հաշվարկը կազմած տեսուչը 4-ից 8 տարի բանտ է նստելու: Այդ դեպքում տեսուչները կմտածեն մինչև մի բան գրելը կամ ղեկավարի ցուցում անելը ու դրա տակ ստորագրելը: Թե՞ ՊԵԿ-ի խնդիրն արդարությունը չէ, ՊԵԿ-ի խնդիրը երկրում բիզնեսի ոչնչացնելն է:

ՊԵԿ-ի խնդրի մասին էլ վաղը կգրեմ:

ՀԳ. ՊԵԿ-ի «սուսիկ փուսիկ» կազմած (ոնց որ ամեն ինչը) հակապետական օրենսդրական առաջարկն առաջին մեկնաբանությունում եմ դնում, խնդրում եմ մտեք ու դեմ քվեարկեք»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Ո՞վ է նվիրել Իշխան Սաղաթելյանին 8 մլն դրամանոց մատանին
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ոսկան Սարգսյան. Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին
«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն`  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2...
Աղբյուր` Panorama.am
13:56
Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա...
Աղբյուր` Panorama.am
13:44
Տարվա ընթացքում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք
2024 թ․ պեղումներ են իրականացվել տարբեր ամրոցներում, հնավայրերում
Աղբյուր` Panorama.am
13:22
Տարբեր շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}