Վերին Լարսի ճանապարհին ժամանակավոր սահմանափակումներ են մտցվում
Վերին Լարսի ճանապարհին` Վրաստանի հատվածում, ժամանակավոր սահմանափակումներ են մտցվում, կփակվի Դևդորակի թունելը։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
«Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132-135 կիլոմետրում գտնվող Դևդորակի ավտոմոբիլային թունելում (Ռուսաստանի Դաշնության հետ սահման) օգոստոսի 15-ին, 16-ին և 17-ին պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 10:00-19:00 բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը սահմանափակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, աշխատանքի ընթացքում վարորդներին կառաջարկվի օգտվել շրջանցիկ ճանապարհից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները