Սանիտարական մաքրում՝ թանգարանային նմուշների միջատների պատճառով
Վրաստանի ազգային թանգարանը հայտնում է, որ Դիմիտրի Շեվարդնաձեի անվան ազգային պատկերասրահում ժամանակավոր ցուցադրության ժամանակ դրսից բերված մի քանի ցուցանմուշների վրա միջատներ են հայտնաբերվել, որից հետո աշխատանքները հանվել են ցուցասրահից, իրականացվել է սանիտարական մաքրում։
Թանգարանի հայտարարության համաձայն՝ ցուցասրահներում և պահեստներում եղած արվեստի գործերը վտանգված չեն՝ հայտնում է Ալիք.գեն։
«Ցանկանում ենք հանրությանը հայտնել, որ Դիմիտրի Շեվարդնաձեի ազգային պատկերասրահում ժամանակավոր ցուցադրության ժամանակ դրսից բերված որոշ ցուցանմուշների վրա միջատներ են հայտնաբերվել։ Պատկերասրահի տնօրինությունն անմիջապես համապատասխան միջոցներ է ձեռնարկել՝ աշխատանքները հանվել են ցուցասրահներից և իրականացվել է սանիտարական մաքրում։
Ուստի ցուցասրահներում և պահեստներում ներկայացված արվեստի գործերը, այդ թվում՝ Փիրոսմանիի աշխատանքները վտանգված չեն։
Ազգային պատկերասրահը այցելուներին կհյուրընկալի սովորական գրաֆիկով օգոստոսի 16-ից, երբ կբացվի նկարիչ Նինո Լորթքիփանիձեի մեծածավալ ցուցահանդեսը»,- ասված է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան