Զբոսաշրջիկներին՝ Վրաստանում տարածված է կորոնավիրուսը
Վրաստանում այս պահի դրությամբ ամենատարածվածը կորոնավիրուսն է, Interpressnews լրատվամիջոցին ասել է իմունացման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար, Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի տնօրեն Իվանե Չխաիձեն։
Ըստ նրա՝ անցած տարվա նույն ժամանակահատվածում Վրաստանում կորոնավիրուսի տարածման նման բարձր ցուցանիշ չի եղել: Նրա խոսքով, ամռանը կորոնավիրուսի նման ցուցանիշի ի հայտ գալն անտրամաբանական է:
Չխաիձեն նշել է՝ ներկա պահին տարածված է կորոնավիրուսի, այսպես կոչված՝ Omicron շտամը, որը չի բնութագրվում կլինիկական ընթացքի որոշակի ծանրությամբ, և այն հիմնականում առաջացնում է մրսածության նման կլինիկական ախտանիշներ:
«Ընթացիկ տարվա սեզոնը բացառիկ էր նրանով, որ գրիպի վիրուսի հայտնաբերման ժամկետը մեծապես երկարաձգվեց… Երկրորդ առանձնահատկությունը կորոնավիրուսի համեմատաբար բարձր տեսակարար կշիռն է։ Գիտեք, որ կորոնավիրուսը պատկանում է շնչառական վիրուսների խմբին, այն պետք է ունենա սեզոնային պիկ, անտրամաբանական է այն հայտնաբերել ամռանը»,- ասել է Չխաիձեն:
Չխաիձեն պարզաբանել է՝ երկրում շրջանառվում են նաև ամառային սեզոնին բնորոշ վիրուսներ՝ ռինովիրուս, ադենովիրուս, պարագրիպի վիրուս, էնտերովիրուս։
Նշենք, որ ռուսական, լատվիական լրատվամիջոցները ևս հայտնում էին կորոնավիրուսի տարածման մասին։
Կորոնավիրուսի մասին Հայաստանում պաշտոնական հայտարարություններ այս պահի համար՝ չկան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան