BBI. Աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակում միայն ամերիկացիներն են
Bloomberg Billionaires Index-ի վարկանիշի համաձայն, ֆրանսիական LVMH սեփականատեր Բեռնար Արնոն լքել է աշխարհի ամենահարուստ մարդկանց լավագույն եռյակը՝ զբաղեցնելով չորրորդ տեղը։ Նա զիջում է «Ֆեյսբույք» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին և ԱՄՆ-ի երկու այլ քաղաքացիների։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, վարկանիշից հետևում է, որ ֆրանսիացու կարողությունը կազմում է 185 միլիարդ դոլար։ Երրորդ տեղում Մարկ Ցուկերբերգն է, որի կապիտալը գնահատվում է 188 միլիարդ։
Ըստ Bloomberg-ի, մեկ օր առաջ Արնոյի և Ցուկերբերգի կարողությունը կազմել է համապատասխանաբար 184 և 183 միլիարդ դոլար։
Երկրորդ տեղում շարունակում է մնալ ամերիկյան Amazon առցանց մանրածախ առևտրի հիմնադիր և նախկին ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 193 միլիարդ դոլար կապիտալով։ Ցուցակի առաջատարը ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկն է, ում կարողությունը կազմում է շուրջ 235 միլիարդ դոլար։
Հինգերորդ տեղում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է՝ 154 միլիարդ դոլար կարողությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին