Օգոստոսի 15-ին, 16-ին և 17-ին Լարս տանող ճանապարհը կսահմանափակվի
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ ցերեկային ժամերին երեք օրով փակ կլինի վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին գտնվող Դևդորակի ավտոթունելը։ Երթևեկությունը կտեղափոխվի դեպի ներքիննշանակության ճանապարհ:
Միջազգային ավտոմայրուղու կմ132-կմ135 Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս հատվածում գտնվող Դևդորակի ճանապարհի թունելում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով 2024 թվականի օգոստոսի 15-ին, 16-ին և 17-ին ժամը 10:00-19:00-ն, երթևեկը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար կսահմանափակվի:
Ավտոմոբիլային թունելը փակելու դեպքում ավտոմայրուղու երթևեկությունը կտեղափոխվի ներքին նշանակության Դևդորակի թունել՝ հայտնում է Ջնյուզը: