Հարևանները մեր մշակույթը գողանում են, մեր պատմության մասին ստում, դուք էլ ընկել եք արձանի հետևից
Օրեր առաջ Թեյշեբաինիում տեղի է ունեցել ուրարտական գլխավոր երեք աստվածներից մեկի՝ Թեյշեբա աստծո արձանիկի կավե նմանօրինակի թրծման արարողությունը։ Կավե քանդակի հեղինակն է Վահրամ Գալստյանը։ Այն գրեթե 10 անգամ մեծ է բնօրինակից. 2.20 մետր է։
Թեյշեբա աստծո արձանիկը հայտնաբերվել է Կարմիր բլուրում 1941 թվականին ու պահվում է Հայաստանի պատմության թանգարանում։
Հայաստանի պատմության թանգարանը Թեյշեբա աստծո կավե քանդակի թրծման արարողությունից հետո հայտարարություն էր տարածել, ըստ որի. «Հայաստանի պատմության թանգարանում պահպանվող ուրարտական եզակի նմուշներից մեկի՝ Թեյշեբա աստծո արձանիկի նմանությամբ պատրաստված մեծածավալ կավե արձանի հանդիսավոր թրծումը, ապա թեփի միջոցով այրման էֆեկտներով ներկայացումը կատարվել է առանց Հայաստանի պատմության թանգարանի իմացության ու համաձայնության»։
Այս գրառմանն ու Թեյշեբա աստծո արձանիկի նմանօրինակի ստեղծմանն ու թրծմանն ուղղված քննադատություններին անդրադարձել է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանը։ Մի շարք օգտատերեր նույնպես մեկնաբանություններ են թողել Հայաստանի պատմության թանգարանի հայտարարության տակ.
««Բայց դուք հեղինակային իրավու՞նք ունեք հին աստվածների վրա»։
Լևոն Շանթ»։
«Գտածոն պատմության թանգարանի տնօրինության սեփականությունը չի։ Նույն տրամաբանությամբ Լուվրը պետք է պայքար մղի Ջոկոնդայի նկարով պոստեռների կամ Եգիպտոսի պատմության թանգարանը ամենուրեք վաճառվող կատվի արձանիկների դեմ»։
«Այսինքն պետք է թանգարանից թույլտվությո՞ւն ստանալ սեփական մշակույթի տարածման համար, ինչ է թե բնօրինակը պահվում է թանգարանում))»։
«Այս նախաձեռնությունը միայն ողջունել է պետք ու շարունակել.... Պիտի քաղաքի շատ վայրերում տեղադրվի մեր պատմության տարբեր ժամանակների վկայությունների կրկնօրինակները... Հայաստան եկողներից շատ քչերն են այցելում Թանգարան, բայց քաղաքում նման արձաններ տեսնելիս կուզենան բնօրինակներն էլ տեսնել ու սիրով կգան Պատմության թանգարան...»։
«Հայաստանի պատմության թանգարան, ինքներդ ձեզ մի արժեզրկեք անիմաստ ու անկապ գրառումներով... մենք չգիտեինք, որ Թեյշեբա աստվածը ձեր սեփականությունն է , արձանիկն առավել ևս ... ուրիշ բան է , եթե այդ արձանի հեղինակին ճանաչեինք, կմտածեինք , թե հեղինակային իրավունք եք պաշտպանում, իսկ հիմա ոչ մի իրավունք չունեք արգելել պատմամշակութային արժեքին նմանօրինակ արժեքի ստեղծումը, հատկապես որ շատ լավ հասկանում ենք , թե ում դեմ է ուղղված ձեր գրառումը ...»։
«Բայց էտ մարդն արվեստագետ է եւ արվեստի գործ է ստեղծել՝ ոգեշնչված նախատիպից»։
«Ամոթ էլ ա, հարևանները մեր մշակույթը գողանում են, մեր պատմության մասին ստում, դուք էլ ընկել եք արձանի հետևից:
Լավ են արել»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան