Անկարայում, խորհրդարանի շուրջ խստացրել են անվտանգության միջոցառումները
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (Խորհրդարանի) շենքի շուրջ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները՝ կապված Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի ակնկալվող ելույթի հետ։ «ՌԻԱ նովոստի»-ն փոխանցում է լրագրողների հայտարարություններոը, ըստ որոնց՝ լուսանկարելու համար լրագրողներին երկու անգամ են ստուգում, մինչև տարածք ներս թողները։
Աբասը Անկարա է ժամանել չորեքշաբթի երեկոյան և սպասվում է, որ հինգշաբթի օրը ելույթ կունենա Թուրքիայի խորհրդարանում։
Խորհրդարանի շենքի շրջակայքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, և երկու փուլով ստուգումներից հետո են միայն լրագրողներին թույլ տվել մտնել օրենսդիր մարմին։
Թուրքիայի և Պաղեստինի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Մահմուդ Աբասը միասին մտել են խորհրդարանի շենք, նրանց դիմավորել է պատվո պահակախումբ։
Հարակից հրապարակումներ`
- Աբասն ասել է, որ Թեհրանը կարող է առաջիկա ժամերին որոշում կայացնել Իսրայելին պատասխան տալու մասին
- Ասվում է, թե Էրդողանն աստվածային հատկանիշներ ունի. «Բացարձակ իշխանությունը փչացնում է բացարձակապես». Հարութ Սասունյան