Վերին Լարսում ավելի քան 3 հազար բեռնատարներ սպասում են դեպի Վրաստան մուտքին
Ավելի քան 3 հազար բեռնատարներ սպասում են Վերին Լարս անցակետում։ Այս մասին ասվում է Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։
Ներկա պահին վրաց-ռուսական սահման տանող ճանապարհի երթևեկությունը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։ Սակայն Ռուսաստանի տարածքում կցասայլերի հերթ է գոյացել Վերին Լարսի մաքսակետում կայանատեղերի բացակայության պատճառով։
Ընդհանուր առմամբ, հինգշաբթի ժամը 17:00-ն ռուսական կողմից Վրաստան մուտք գործելուն սպասում էր 3159 բեռնատար։
Հարակից հրապարակումներ`
- Օգոստոսի 15-ին, 16-ին և 17-ին Լարս տանող ճանապարհը կսահմանափակվի
- Վրաստանի դեսպանություն. Ինչպես շրջանցել դեպի Լարս փակ հատվածը
- Վերին Լարսի ճանապարհին ժամանակավոր սահմանափակումներ են մտցվում