«Հրապարակ». Արման Թաթոյանը, Դավիթ Անանյանը և Ռուբեն Մխիթարյանը առաջիկայում նոր կուսակցություն կբացեն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը և հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը առաջիկայում նոր կուսակցություն կբացեն, գուցե սկզբնական փուլում դա ներկայացնեն իբրև նախաձեռնություն։
Ավելի քան երեք ամիս է եռյակը ակտիվ քննարկումների մեջ է՝ հայաստանյան քաղաքական ներկապնակը նոր՝ տեխնոկրատների թիմով համալրելու նպատակով։ Մեզ ասացին, որ մինչև սրբազան պայքարի սկսվելն անգամ կուսակցության ծրագիրն էր պատրաստ:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեկնարկից հետո ուշագրավ է, որ երեքն էլ ոչ անմիջականորեն հարթակում, բայց իրենց ակտիվ աջակցությունն են ցուցաբերել սրբազան պայքարին՝ Մխիթարյանը սաունդթրեքն է գրել, իսկ Թաթոյանին ու Անանյանին կարելի էր ամեն օր տեսնել հավաքներին։
Հիմա, երբ սրբազան պայքարը պասիվ փուլ է մտել, այս գործիչների եռյակը, ըստ լուրերի, կրկին ակտիվացել է ու հնարավոր է հենց աշնանը ազդարարեն նորամուտի մասին։ Չնայած նրանցից առնվազն երկուսի անունը կապվում է Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի հետ, ում դեմ նոր թափով են քրեական հետապնդում սկսել, սակայն եռյակին մոտ կանգնած մեր աղբյուրի վստահեցմամբ` նոր ուժը որևէ նախկին ուժի, խմբի կամ անհատի հետ կապ չի ունենալու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան