Սեպտեմբերին նախատեսվում է պեղումներ իրականացնել «Մեծամոր» հնավայրի տարածքում
Այսօր Հնագետի օրն է։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձը Հնագետի օրվա առթիվ.
«Սիրելի՛ հնագետ գործընկերներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա կապակցությամբ և մաղթում նորանոր բացահայտումներ։
Հայաստանի հարուստ պատմամշակութային հուշարձանների բացահայտման, ուսումնասիրման գործում հայ հնագետներն անուրանալի ներդրում ունեն, ինչի շնորհիվ աշխարհը մեր երկիրը ճանաչում է որպես հարուստ հնագիտական ժառանգություն ունեցող երկիր։
Անցյալն ու ներկան կամրջող ձեր առաքելությունը, հայտնաբերած հնագիտական գտածոները ամենավստահելի իրեղեն ապացույցն ու հաղթաթուղթն են մեր ձեռքում՝ աշխարհին ներկայանալու որպես հայկական լեռնաշխարհի բնիկներ։
Սիրելի՛ գործընկերներ, հնագետի օրը՝ օգոստոսի 15-ը, թեև օրացույցում կարմիրով նշված չէ, սակայն, ձեր գործն ու դերը մեր երկրի, հասարակության կյանքում ամեն օր է կարևոր։
Ուրախությամբ ու հպարտությամբ կարող ենք փաստել, որ Հայաստանի հնագիտության պատմության էջերում իրենց մեծ ավանդն ունեն ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագետները։
Այս տարի նոր ու արժեքավոր բացահայտումներ ունեցանք Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատում։ 2024թ-ի ապրիլ-հունիս ․ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագետները պեղումներ են իրականացրել ՀՀ ԳԵղարքունիքի մարզի «Բերդկունք» ամրոցում։
2024 թ․ սեպտեմբերին նախատեսվում է պեղումներ իրականացնել «Մեծամոր» հնավայրի տարածքում, որը ևս արժեքավոր բացահայտումներ է խոստանում»։
Հարակից հրապարակումներ`
- Չեսար Օրբելյանի պալատի պեղումների ժամանակ բացվել են ուշագրավ մանկական թաղումներ
- Օրբելյան իշխանների 14-րդ դ․ պալատի տարածքում հայտնաբերվել են միջնադարյան կառույցին կցված բնակարանների ավերակներ
- Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
- Ականջօղեր, գանգ, ոսկորներ՝ «Մեծամոր»-ի պեղումներից
- Մեծամորի քաղաքային թաղամասում բացվել է ուրարտական ժամանակների եզակի շինություն
- «Մեծամոր» հնավայրում հայտնաբերել են բացառիկ գտածոներ
- Արշավախումբը հույս ունի «Մեծամոր»-ի պեղումների ժամանակ գտնել հնագույն քաղաքի անունը բացահայտող ուրարտական սեպագիր արձանագրություն
- Շուտով կհամալրվի «Մեծամոր» արգելոց-թանգարանի ֆոնդը