ՌԴ-ում COVID-19-ով հիվանդացության աճը կապված է սեզոնայնության հետ
Վերջին 5 շաբաթվա ընթացքում Ռոսպոտրեբնադզորը արձանագրել է COVID-19-ով հիվանդացության աստիճանական աճ. վերջին շաբաթում գրանցվել է COVID-19-ի 10,2 հազար դեպք, հիվանդացության ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 29,1 տոկոսով։
Նշվում է, որ Ռոսպոտրեբնադզորի մասնագետները շարունակում են վերահսկել կորոնավիրուսների շրջանառվող շտամները։ Ներկայումս Omicron-ը շարունակում է մնալ գերիշխող շտամը Ռուսաստանում:
Ռոսպոտրեբնադզորն ընդգծում է, որ Covid-ի դեպքերի աճը կապված է սեզոնայնության հետ։ Նման ալիքները սովորաբար կապված են եղանակի փոփոխության և մարդկանց ակտիվության բարձրացման հետ։
«Ռուսաստանի Դաշնությունում COVID-19-ով հիվանդացության աճը կապված է սեզոնայնության հետ, իրավիճակը ներկայումս կայուն է: Սեզոնային ալիքները սովորաբար կապված են եղանակի փոփոխության, մարդկանց ակտիվության բարձրացման հետ. օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին ավարտվում է հանգստի սեզոնը և ամառային արձակուրդները, մարդկանց մեծ մասը վերադառնում է աշխատանքի և ուսումնական հասատատություններ, ավելանում է նաև հասարակական վայրերում շփումների թիվը»,- լրագրողներին ասել են գերատեսչությունում։
Հարակից հրապարակումներ`
- Զբոսաշրջիկներին՝ Վրաստանում տարածված է կորոնավիրուսը
- Եվրոպայում կորոնավիրուսի JN.1 կոչվող նոր տարբերակով վարակման դեպքերն ավելանում են