Սիրիայում վիրավորված Իրանի ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի խորհրդականը մահացել է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ռազմական տիեզերական ուժերի իրանցի ռազմական խորհրդական Ահմադ Ռեզա Աֆշարին հինգշաբթի մահացել է կոալիցիոն ուժերի օդային հարձակման ժամանակ ստացած վերքերից։«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է ISNA-ն։
«ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի անդամ, գնդապետ Ահմադ Ռեզա Աֆշարին, որը վիրավորվել էր Մորդադ ամսվա առաջին կեսին (հուլիսի 22 - օգոստոսի 6 ) Սիրիայի վրա ամերիկյան կոալիցիոն ուժերի օդային հարձակման ժամանակ և բուժման նպատակով տեղափոխվել էր Իրան, ստացած վերքերից այսօր մահացել է»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով յոթ մարդ է զոհվել, գրում են լրատվամիջոցները
- Սիրիայում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 6 մարդ Է զոհվել
- Սիրիայում ռազմական ակադեմիայի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է 80 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան