Այսուհետ՝ Աբովյան պուրակից միչև Աբովյան–Իսահակյան փողոցների խաչմերուկ առաջին երթևեկելի գոտին միայն հասարակական տրանսպորտի համար է
Այսօրվանից Աբովյան փողոցի՝ Աբովյան պուրակից միչև Աբովյան – Իսահակյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կգործի միայն հասարակական տրանսպորտի համար:
Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ, նշված ճանապարհահատվածում իրականացվել են համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:
Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյունի փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան ապամոնտաժվել է։