Բրազիլիայում ցրտահարության պատճառով սուրճը թանկանում է
Սուրճի գները հինգ շաբաթվա ընթացքում հասել են առավելագույնին: qahwaworld.com-ի հաղորդմամբ, պատճառն այն է, որ բրազիլացի ֆերմերները հայտնել են արաբիկա տեսակի սուրճի մշակման շրջաններում ցրտահարության հասցված վնասների մասին: Տեղական զեկույցների համաձայն, տարվա այս եղանակի համար անսովոր ցուրտ մտահոգություն է առաջացրել, որ կարող է ցրտահարություն լինել։
ICE բորսայում երկուշաբթի օրը սուրճի գներն աճել են ավելի քան 6 տոկոսով, քանի որ ներդրողները շտապում են գնել ֆյուչերսներ՝ ցրտահարության հետևանքով առաջացած հնարավոր արտադրական խնդիրների դեմ կանխարգելման նպատակով: Ֆերմերները սոցցանցերում տեսանյութեր են հրապարակել, որոնք ցույց են տալիս ցրտահարության հետևանքները Սերրադո Մինեյրոյում՝ սուրճի աճեցման երկրորդ կարևոր շրջանում:
Օդերևութաբանները նշել են, որ ցրտահարությունը թույլ է եղել 2021 թվականի համեմատ, որը ոչնչացրել էր հարյուրավոր հեկտար տնկարկներ:
«Ցրտահարությունները կարող են նվազեցնել սուրճի մշակաբույսերի բերքատվությունը, քանի որ դրանք առաջացնում են տերևաթափ։ Չնայած Բրազիլիայի ներկայիս բերքը գրեթե ամբողջությամբ հավաքված է, ցանկացած զգալի ցրտահարություն կարող է բացասաբար ազդել 2025 թվականի հաջորդ սեզոնի արտադրության ներուժի վրա»,- գրել է կայքը։
Օգոստոսի կեսերին սուրճի աճեցման վայրերում վերջին խոշոր ցրտահարությունը, ըստ օդերևութաբանների, տեղի է ունեցել 1978 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան