Գուրգեն Արսենյանի մանդատը փոխանցվեց ՔՊ-ի ընտրացուցակում ընդգրկված Արմենուհի Ղազարյանին
ԿԸՀ-ից հայտնում են, որ օգոստոսի 15-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարել է հերթական նիստ՝ ԱԺ պատգամավորի մանդատի տրամադրման օրակարգով։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 13-ին ստացել է ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու վերաբերյալ արձանագրությունը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմենուհի Նշանի Ղազարյանին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին