Team-ը դարձել է Գիտության շաբաթվա գլխավոր գործընկերը
Երիտասարդների շրջանում գիտության և տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրությունը խթանելու համար Team Telecom Armenia-ն դարձել է համազգային գիտության շաբաթվա գլխավոր գործընկերը:
Գիտութան շաբաթը հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարք է, որի նպատակն է հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացատրել դրանց կարևոր դերը և նշանակությունը ժամանակակից աշխարհում, գիտությունը դարձնել գրավիչ երիտասարդների համար, ինչպես նաև խթանել քննադատական մտքի և գիտելիքահենք դիսկուրսի զարգացումը: Այն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը» խորագրի ներքո։
«Գիտության շաբաթը բացառիկ հարթակ է ստեղծում գիտության և հասարակության միջև կապ հաստատելու համար, և որպես Հայաստանի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկը, մենք մեծ ոգևորությամբ ենք միանում այս նախաձեռնությանը։ Մեր մասնակցությունը նպատակ ունի օգնել բացահայտելու գիտության և տեխնոլոգիաների անփոխարինելի դերը ժամանակակից աշխարհում: Հուսով ենք, որ այս միջոցառումը կոգեշնչի երիտասարդ սերնդին», - նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Team Telecom Armenia-ից մանրամասնում են, որ գիտության շաբաթվա շրջանակում անցկացվում են նաև «ԳիտաCon» կոմիքսների, «Աստղային հորիզոն» գիտաֆանտաստիկ պատմվածքների և «Գիտության շաբաթը` իմ աչքերով» նկարչական մրցույթները, որոնց հաղթողներին Team Telecom Armenia-ն կպարգևատրի հատուկ մրցանակներով: Նախատեսվում է մրցույթ կազմակերպել նաև այն դպրոցների միջև, որոնք իրենց մոտ կանցկացնեն միջոցառումներ Գիտության շաբաթվա ընթացքում։
Նախագծի կազմակերպիչն է «Գիտուժ» նախաձեռնությունը։
«Team Telecom Armenia-ն դարձավ Գիտության շաբաթ նախագծի գլխավոր գործընկերը, որովհետև հավանեց և հավատաց գաղափարին։ Այն գաղափարին, որ մենք պետք է ձգտենք զարգացնել մեր երկրի կարիքներից բխող ուժեղ գիտություն և ստեղծել մրցունակ տեխնոլոգիաներ։ Այս նպատակին հասնելու համար մեզ հարկավոր է հասարակություն, որը կարևորում է գիտությունն ու տեխնոլոգիաները։ Մեզ պետք են երիտասարդներ, որոնք չեն դադարում սովորել և երազել՝ ձգտելով դառնալ բարդ խնդիրներ լուծող մրցունակ գիտնականներ և ճարտարագետներ»,- նշում է Գիտուժի անդամ Տիգրան Շահվերդյանը։
Գիտության շաբաթվա կենտրոնական իրադարձությունը Գիտության փառատոնն է, որը տեղի կունենա Երևանի Ազատության հրապարակում՝ ընդգրկելով երեք թեմատիկ բաժիններ՝ «Գիտությունն ամենուրեք է», «Մասնագիտական կողմնորոշում» և «Գիտական ֆանտաստիկա»։ Կանցկացվեն նաև միջոցառումներ մանկապարտեզներում, դպրոցներում և բուհերում։
Հարակից հրապարակումներ`
- 100+ ուղեգիր դեպի Եգիպտոս՝ Team-ի հետ
- Թումո ճամբարն ու Team-ը տեխնոլոգիական ամառային փորձառություն նվիրեցին արցախցի պատանիներին
- Մխիթար Հայրապետյանն այցելել է Team Telecom Armenia
- Team Energy-ն ձևավորում է էլեկտրական մեքենաների օգտագործման մշակույթ Հայաստանում
- Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ բացվեց CaseKey ակադեմիան
- Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին
- YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
- Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
- Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
- Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
- Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին