ԱՀԿ. Աշխարհում սկսվում է կապիկի ծաղիկի համաճարակ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը կապիկի ծաղիկի համաճարակը հայտարարել է հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ։
Աֆրիկայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) երեկ հայտարարել է հանրային առողջության արտակարգ դրություն՝ այս հիվանդության բռնկման պատճառով։
Վեստի.ռու-ն գրում է, որ կապիկի ծաղիկով վարակման դեպքերը զգալիորեն աճել են 2023 թվականին։ 2024 թվականի սկզբից աշխարհում գրանցվել է հիվանդության ավելի քան 14 հազար դեպք, մահացել է 524 մարդ։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում արագորեն տարածվում է կապիկի ծաղկի նոր տեսակը։ Աֆրիկայի տարբեր մասերում գրանցվել են ծաղիկի այլ տեսակների բռնկումներ։ ԱՀԿ ղեկավարն ասել է, որ կյանքեր փրկելու համար անհրաժեշտ է համատեղ միջոցառումներ։
ԱՀԿ-ն մշակել է տարածաշրջանային պլան, որի իրականացման համար անհրաժեշտ է 15 մլն դոլար, որից 1,45 մլն դոլարը հատկացրել է հենց կազմակերպությունը, իսկ մնացածը կտրամադրեն դոնորները։
Կապիկի ծաղիկը վիրուսային վարակ է, որը փոխանցվում է մարդկանց: Մարդկանց մեծ մասը, ովքեր հիվանդանում են, ապաքինվում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն հնարավոր են բարդություններ: Ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, դող, արտահայտված թուլություն։ Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:
Վարակի փոխանցումը մարդուց մարդ հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հնարավոր է նաև վարակի փոխանցումը օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով:
Հարակից հրապարակումներ`
- Աֆրիկայում արտակարգ դրություն է հայտարարվել կապիկի ծաղիկի պատճառով
- Ռուսաստանում գրանցվել է կապիկի ծաղիկով վարակման երկրորդ դեպքը
- Կապիկի ծաղիկը կարող է ավելի ծանր ընթանալ երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում. ԱՆ
- Ճապոնիայում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը
- ԱՀԿ-ն կապիկի ծաղիկը միջազգային արտակարգ իրավիճակ է հայտարարել
- ԱՀԿ-ն քննարկել է կապիկի ծաղիկի պատճառով գլոբալ արտակարգ իրավիճակ մտցնելու հարցը
- Աշխարհում կապիկի ծաղիկով վարակվածների թիվը հասել է 14 հազարի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան