Ջրհեղեղից վնասված 193 տրանսպորտային միջոցի համար փոխհատուցում հաստատվեց
«Այս պահի դրությամբ համայնքային հանձնաժողովներն արձանագրել են 193 տրանսպորտային միջոցների, որոնք աղետի հետևանքով վնասվել կամ կորսվել են»,-կառավարության նիստում հայտնեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ ներչկայացնելով ջրհեղեղից տուժածների փոխհատուցման հերթական ծրագիրը։
Նա նշեց, որ այդ մեքենաներից յուրաքանչյուրի համար փորձագիտական եզրակացությունից կլինի և օգոստոսի 26-ից հետո քաղաքացիները կդիմեն և կստանան փոխհատուցում։
Սարգսյանը հայտնեց, որ 152-ի դեպքում արդեն կա փորձագիտական եզրակացությունը։
Նա հայտնեց, որ հաստատված վնասը 100%-ով կփոխհատուցվի։
«Փոխհատուցումներն այնքան կլինեն, որ կբավարարեն, որպեսզի վնասված մեքենան կամ լիովին վերանորոգվի, կամ նրա շուկայական արժեքին մոտ նոր մեքենա կարողանա անձը գնել»,-ասաց նա։
Նախարարի խոսքով՝ քաղաքացիները կներկայացնեն հաշվեհամար ու նրանց կփոխանցվի համապատասխան գումարը
Արփինե Սարգսյանը հայտնեց, որ բոլոր սեփականատերերի տվյալներն իդենտիֆիկացվել են։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը ջրհեղեղից սատկած մեկ ցուլի դիմաց կփոխհատուցի 650 հազար դրամ, ավանակի համար՝ 80 հազար
- Ջրհեղեղից տուժած մոտ 150 տնտեսվարողի միասին կտրամադրվի 290 մլն դրամ վնասի փոխհատուցում