Ջրհեղեղից տուժած մոտ 150 տնտեսվարողի միասին կտրամադրվի 290 մլն դրամ վնասի փոխհատուցում
«Զեկուցվող բոլոր 3 հարցերը վերաբերում են մայիսի 26-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքների վերացմանն ուղված միջոցառումների փաթեթին և այն լավ առիթ է, որ մենք ամփոփենք այս ընթացքում ինչ ենք հասցրել անել»,- կառավարության նիստի մեկնարկին հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
Առաջին՝ Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում տնտեսավարողներին աջակցության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին նախագիծը զեկուցեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա նշեց, որ վնասները գնահատվել է երեք աստիճանով՝ ցածր, միջին և բարձր և ըստ տարածքի և վճարած հարկերի։
«Ըստ տարածքի, ցածր աստիճանի գնահատված տարածների 1 ք/մ-ի համար սահմանվել է 6600 դրամ, առավելագույնը՝ 1.2 մլն դրամ, միջինի դեպում 1 ք/մ-ի համար հաշվարկվել է 14900 դրամ, առավելագույնը 1.2 մլն դրամ և բարձրի դեպքում 24.800 դրամ 1 ք/մ-ի դեպքում և կրկին առավելագույնը 1.2 մլն դրամ»,- զեկուցեց Պապոյանը։
Նրա տեղեկացմամբ, այդ բաղադրիչով աջակցություն է տրամադրվելու շուրջ 150 տնտեսվարողի, որի ընդհանուր գումարը կազմելու է մոտ 140 մլն դրամ։
Պապոյանը զեկուցեց, որ 2023 թվականի պետական բյուջե վճարած հարկերի չափով սահմանված բաղադրիչով նախատեսվում է ցածրի դեպքում ԱՀ կամ շրջանառության հարկի վերադարձ 50%-ի չափով կամ նվազագույնը 200 հազար դրամ, առավելագույնը՝ 5 մլն դրամ, միջինի դեպքում 2023 թվականի վճարած հարկերի վերադարձ 70%-ի չափով՝ նվազագույնը 200 հազար դրամից մինչև 10 մլն դրամ, իսկ բարձրի դեպքում կվերադարձվի վճարած հարկերի 100%-ը՝ 200 հազար դրամից առավելագույնը 15 մլն դրամ։
Նրա խոսքով՝ երկրորդ բաղադրիչով մոտ 150 տնտեսվարողի է աջակցություն տրամադրվելու և ընդհանուր գումարը կազմելու է 150 մլն դրամ և այդ բաղադրիչով աջակցություն ստանալու համար տուժողները պետք է օգոստոսի 25ից սեպտեմբերի 15-ը դիմում ներկայցնեն Էկոնոմիկայի նախարարություն՝ էլեկտրոնային փոստով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան