Որևէ մեկն ակնկալիք չունենա, որ կգա կասի՝ հորս արև պահեստում 15 մլն դրամի ապրանք ենք ունեցել, մենք էլ ասենք՝ հա. Փաշինյան
«Ես այս գլխից ասում եմ, որ բացառված է, որ բանավոր խոսքի վրա որևէ բան փոխհատուցվի»,- գործադիրի նիսիտում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ջրհեղեղից տուժած տնտեսվարողներին աջակցություն տալու ծրագրի քննարկման ժամանակ։
Մինչ այդ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ անորոշություններ կան որոշ տնտեսվարողների վնասների գնահատման դեպքերում, քանի որ տնտեսվարողները պնդում են, որ պահեստներում ապրանք են ունեցել, որը չի հաշվարկվել։
Փաշինյանը հայտնեց, որ երբ այցելել էր Ալավերդի, քաղաքացիներն ասել են, թե մեկը ավտոտնակում 6 կգ ոսկի է ունեցել և ջուրը քշել տարել է ու ակնկալում է, որ կառավարությունը կփոխհատուցի։
Սուրեն Պապիկյանը տեղից ուղղեց, թե Տավուշի մարզում են ասել։
Փաշինյանն էլ ծիծաղելով նշեց, թե լոռու մարզում ծնված նախարարը հեռացրեց դեպքի հեղինակին իր մարզից և գցեց Տավուշի վրա։
«Ես բացառում եմ, որևէ մեկը նման ակնկալիք չունենա, որ կգա կասի՝ հորս արև պահեստում 15 մլն դրամի ապրանք ենք ունեցել, մենք էլ ասենք՝ հա։ Բացառտում եմ նման բան չի կարող լինի»,-ասաց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ջրհեղեղից տուժած մոտ 150 տնտեսվարողի միասին կտրամադրվի 290 մլն դրամ վնասի փոխհատուցում
- Կառավարությունն այսօր կհաստատի 2024/2025 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը
- Կառավարությունը համակարծիք է հունիսի 17-ին «Հայրերի օրը» նշելու Բաթոյանի օրինագծի հետ
- Ինչը ունի մայրաքաղաք՝ Նիկոլ Փաշինյանը ուսուցիչ-քննիչ է դարձել սառնաղբյուրցի երեխաներին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան