Չկա խաղաղության օրակարգ, կա Հայաստանի ադրբեջանացման օրակարգ. Շարմազանով
«Խաղաղության պայմանագիր չկա։ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չի ստորագրում»,- Հակակոռուպցիոն դատարանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չի ստորագրվում խաղաղության պայմանագիր. «Հնարավոր է ստորագրվի ինչ-որ մի հռչակագիր, որն անհրաժեշտ է ընտրություններից առաջ հավաքական Արևմուտքին, ԱՄՆ-ին, բայց դա խաղաղության պայմանագիր չէ։ Ադրբեջանի նախագահը շատ պարզ արտաբերել է, թե ինչ պայմաններով է կնքելու խաղաղության պայմանագիր. ասել է՝ մինչև Հայաստանը չփոխի Սահմանադրությունը, խաղաղության պայմանագիր չի կնքվելու։
Չկա խաղաղության օրակարգ։ Առհասարակ, կա Հայաստանի ադրբեջանացման օրակարգ։ Դա հերթական հռչակագրային թղթի կտոր է, որպեսզի ցույց տան, որ իրենց գործընկեր, թե ով է, թե իրենց շահերի սպասարկող Փաշինյանը խաղաղություն է բերում, բայց սա Հայաստանի ադրբեջանացում է։ Խաղաղության պայմանագիր չկա, Ադրբեջանը դրանով որևէ պարտավորություն չի ստանձնում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մինսկի խմբի հարցը կարող է դիտարկվել խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում․ ՀՀ ԱԳՆ. «Ազատություն»
- Ռեգիոնալ ապաշրջափակման հարցը «խաղաղության փաստաթղթից» հանելը մեծ թվով հարցեր է առաջացնում. Աբրահամյան
- Քաղաքագետ. Փաշինյանը տապալել է խաղաղության օրակարգը
- Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հարցը հանվել է խաղաղության պայմանագրի տեքստից. Ամիրբեկով
- Խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է. Տոյվո Կլաար
- Պատել. Չեմ պատրաստվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ժամանակացույց սահմանել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան