Փորձ է արվել 1,3 միլիոն եվրոյով վաճառել Լեոնարդո դա Վինչիի կեղծված նկարը
Իսպանիայում ոստիկանությունը խափանել է վերածննդի հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի կեղծված նկարը վաճառելու փորձը։ Կեղծիքի համար հանցագործը փորձել է ստանալ 1,3 մլն եվրո, թեև դրա իրական արժեքը չի գերազանցում մի քանի հազար եվրոն։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, իրավապահները խարդախության մեջ կասկածվողին բերման են ենթարկել Ֆրանսիայի մաքսակետում։ Ոստիկանության ուշադրությունը գրավել են նկարի համար ժամկետանց փաստաթղթերը։ Դրանում ասվում էր, որ կտավը նախատեսված է Իտալիայում վաճառքի համար։
Կտավն առգրավվել և փորձաքննության է ուղարկվել Պրադոյի ազգային թանգարան։ Փորձագետները եկել են այն եզրակացության, որ սա Լեոնարդո դա Վինչիի միլանյան դիմանկարներից մեկի կրկնօրինակն է, որը ստեղծվել է 20-րդ դարի սկզբին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան