Քաղաքական 18:30 15/08/2024 Տարածաշրջան

Թուրքիայի կողմից չկան քայլեր, որոնք իրոք կվնասեին և կկանգնեցնեին Իսրայելին. Արմեն Պետրոսյան

Տարածաշրջանում աննախադեպ լարվել են Իրան-Իսրայել հարաբերությունները՝ հատկապես Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հանիեյի սպանությունից հետո։ Իրանը ուղիղ կհարվածի՞ Իսրայելի տարածքին։ Տարածաշրջանային նման զարգացումների ֆոնին Թուրքիան աչքի է ընկնում իր խոսքի և գործի հակադրման քաղաքականությամբ, որո՞նք են դրա պատճառները։ Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույցի» տաղավարում իր մտքերով կիսվեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերը ստորև.

▪Հանիեյի սպանությունը հերթական սադրանքն է Իրանի դեմ, նաև մարտահրավեր, փորձ Թեհրանին ավելի մեծ պատերազմի, ռազմական գործողության կամ գուցե արկածախնդրության մեջ ներքաշելու, որը վերջինիս համար կարմիր գիծ է։ Իրանը տևական ժամանակ է ամեն կերպ խուսափում է որևէ լայնածավալ հակամարտության մեջ ուղիղ ներքաշվելուց՝ շատ լավ հասկանալով, որ այն իր հակառակորդների՝ հատկապես Իսրայելի ծրագիրն է։

▪Այս ծրագրի շահառուները բազմաթիվ են։ Մենք հաճախ խոսում ենք Իսրայելի մասին, բայց թե՛ տարածաշրջանում, թե՛ նրանից դուրս այս ծրագիրն ունի շահառուներ։ Չնայած Հանիեյի սպանությունը դիտվում է առաջին հերթին որպես հարված Իրանի հեղինակությանը, երբ սպանությունը կատարվում է Իրանի նախագահի երդմնակալության ժամանակ և նրա ոխերիմ թշնամու կողմից։

▪Այս պահին Իսրայելում գործող կառավարությունը բավականաչափ անկառավարելի է, ընդորում՝ թե՛դաշնակիցներ, թե՛ ողջ տարածաշրջանի համար։ Միացյալ նահանգները, որը միշտ առանցքային ազդեցություն է ունեցել Իսրայելի քաղաքականության վրա, այս պահին դժվարանում է կանխել, կառավարել, կամ փորձել վերահսկել Իսրայելի այս ծայրահեղական կառավարության քաղաքականությունը, որը շատ հաճախ լուրջ մարտահրավերներ է առաջացնում նույն ԱՄՆ-ի համար։

▪Իրանում շատ լավ հասկանում են, որ Իսրայելի անկառավարելի կառավարության պարագայում սադրանքների աստիճանն անընդհատ բարձրանում է և սխալ հաշվարկով գործողությունը կարող  է պետությունը ներքաշել մեծ պատերազմի մեջ, որը չի կարող բխել Իրանի շահերից, դրա համար էլ Իրանի նորընտիր նախագահը և այդ գծի որոշ ներկայացուցիչներ առաջարկում են գործողություններ, որոնք կլինեն նվազ խնդրահարույց հարվածների տեսքով։ Դրանք Իրանի հարևանությամբ իսրայելական դիրքեր են, որոնք առկա են Իրաքյան Քուրդստանում, Ադրբեջանում և նաև Պակիստանում։

▪Մենք տեսնում ենք, թե ինչպես 2010 թվականից սկասած Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները խորանում էին։ Ռազմական ոլորտում համագործակցությունն հատկապես մեծ թափ ստացավ այն ժամանակ, երբ Թուրքիա-Իսրայել հարաբերություններ չկային։

▪Թուրքիա-Իսրայել լարվածության ֆոնին, երբ Իսրայելում հակաթուրքական գործողություներ էին տեղի ունենում, մասնավորապես՝ այդ տարիներին որոշ հայամետ գործընթացներ էր գնում՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ինչ-որ փորձեր եին արվում Քնեսեթում, հենց ադրբեջանական լոբբինգն էր աշխատում այդ ծրագրերին խոչընդոտելու համար։

▪Նույն Ադրբեջանը և Թուրքիան միասին Իսլամական պետությունների համագործակցության շրջանակներում տասնամյակներ շարունակ հակաիսրայելական և հակահայկական բանաձերե են առաջ մղել՝ պաղեստինյան հիմնախնդրին զուգահեռ ադրբեջանահայկական հիմնախնդիրն առաջ մղելով և այդպես կոնսոլիդացիա են ապահովել իրենց շուրջ մուսուլմանական բազմաթիվ երկրների կողմից։

▪Իսրայելական նավթի մատակարարման կեսից ավելին տեղի է ունենում Թուրքիայի տարածքով։ Այն ադրբեջանական նավթն է, որը Թուրքիայով գալիս հասնում է իսրայելական նավահանգիստներ։ Թուրքիան գոնե այն կարող է որպես բովանդակային պատժիչ քայլ փակել, էլ չասած ռազմական աջակցության փորձերը։ Քաղաքական հռետորաբանության, դիվանագիտական մանևրներ, հայտարարությւոններ Միջազգային քրեական դատարանում հայցի մասին, սա է ընդամենը։ Բովանդակային առումով Թուրքիայի կողմից չկան քայլեր, որոնք իրոք կվնասեին և կկանգնեցնեին Իսրայելին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:14
Արցախի վաղքրիստոնեական արձանագրություններով տարված. պրոֆեսոր Համլետ Պետրոսյան
 ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը գրում է․ «Արցախի վաղքրիստոնեական արձանագրություններով...
Աղբյուր` Panorama.am
22:00
Հարյուրավոր դիվանագետներ հյուրնընկալ երկրներից այդպես էլ չեն վերադարձել Հայաստան․ Ֆարմանյան
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․ «Եթե որևէ այլ փաստարկ չլիներ, միայն այն հանգամանքը, որ տարբեր ռանգ ունեցող հարյուրավոր...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ընտրվել են շաշկի մարզաձևի տարվա լավագույնները
Օրերս Կույրերի մշակույթի տանը կայացավ ՀՀ Շաշկու ֆեդերացիայի տարեվերջյան ամփոփիչ նիստը: Այս մասին հայտնում է Հայաստանի շաշկու ֆեդերացիան։...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մխիթարյանը 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում է
Transfermarkt-ը վերջին ամսվա ընթացքում թարմացրել է առաջատար առաջնությունները ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Նշենք, որ...
Աղբյուր` Panorama.am
20:57
2024-ը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը մեռած, անզոր չի․ Բագրատ Սրբազան
2024-ը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը մեռած, անզոր չի, ինչպես ասում էին դեռ փետրվար, մարտ ամիսներին։ Այս մասին «Իմնեմնիմի» փոդքասթի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ո՞վ է Մոսկվայում թունավորել Սիրիայի նախկին նախագահին
Մոսկվայում փորձել են թունավորել Բաշար Ասադին։ Dzen.ru-ի փոխանցմամբ՝ նա ծանր վիճակում է, սակայն ողջ է մնացել։ Դեռ պարզ չէ՝ հանցագործությունը...
Աղբյուր` Panorama.am
20:06
Ի՞նչ կապ կա Նոր Օռլեանի դեպքի և Լաս Վեգասում Tesla-ի պայթյունի միջև. BBC-ի անդրադարձը
42-ամյա Շամսուդ-Դին Ջաբբարը ամենագնացով մխրճվել է Նոր Օռլեանում Ամանորը տոնող մարդկանց ամբոխի մեջ: Նա ծնվել և մեծացել է Տեխասում, ծառայել է ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:25
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Սիրիայում գտնվող Թել ալ-Շահմ ռազմական օբյեկտին
 Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի արևմտյան Դամասկոս նահանգում գտնվող Թել էշ-Շահմ օբյեկտին, որի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Փոփոխությունների համար հետհաշվարկը սկսվել է․ Էրդողանը վերադասավորում է Թուրքիայի կառավարությունը
Մինչև փետրվարի վերջ հնարավոր են վերադասավորումներ Թուրքիայի կառավարությունում։ Ռեջեփ Էրդողանի որոշմամբ՝ 5-6 նախարար կարող է զրկվել պաշտոններից։...
Աղբյուր` Panorama.am
18:45
Այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի...
Աղբյուր` Panorama.am
18:23
Կրակոցների հետքերով դիմակավորված ոստիկանական օպերացիա է անցկացվել 4-րդ գյուղում
 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային...
Աղբյուր` Panorama.am
18:10
Իմ 2024 թ․-ը դարի լեցունություն ուներ ու ակնթարթի պես կարճ էր․ Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Իմ 2024 թ․-ը դարի լեցունություն ուներ ու ակնթարթի պես կարճ էր։ Իսկը իմ...
Աղբյուր` Panorama.am
17:25
ՌԴ-ում սկսել է գործել միգրանտներին արտաքսելու ռեժիմը
Ռուսաստանում մարտի 5-ից կսկսի գործել երկրում անօրինական կերպով գտնվող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց արտաքսման...
Աղբյուր` Panorama.am
17:15
Ամանորը ոչ այդքան բարեհաջող էր Մեծ Բրիտանիայի Սթոքպորտ քաղաքի համար
 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Ամանորը ոչ այդքան բարեհաջող էր...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վրաստանում ցույցերը շարունակվում են
Հունվարի 1-ի երեկոյան ցուցարարները կրկին հավաքվել էին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ նրանց պահանջները մնում են...
Աղբյուր` Panorama.am
16:28
Սրբազան Պայքարի հասցրած վնասը Փաշինյանը երբեք չի կարող վերականգնել․ Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքագետ, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանի համոզմամբ՝ Սրբազան Պայքարն այնպիսի վնաս է հասցրել Փաշինյանի իշխանությանը, որը Փաշինյանը որևէ պարագայում...
Աղբյուր` Panorama.am
16:13
ԵԱՏՄ նախագահությունը հունվարի 1-ին Հայաստանից անցավ Բելառուսին
ԵԱՏՄ նախագահությունը հունվարի 1-ին Հայաստանից անցավ Բելառուսին։ Այս մասին գրում է TASS-ը։ 2024-ի վերջին Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն...
Աղբյուր` Panorama.am
16:00
Փաշինյանը եթեր է լցնում՝ սպասելով Պուտին-Թրամփ քաղաքական մեծ առևտրին․ Արմեն Բադալյան
Նիկոլ Փաշինյանը ոչ մի ոլորտում հաջողություն չունի, ուղղակի եթեր է լցում։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Արմեն...
Աղբյուր` Panorama.am
15:31
Կիևի կողմից ռուսական գազի տարանցման դադարեցումը թուլացրել է Եվրոպայի տնտեսական ներուժը․ Զախարովա
Ուկրաինայի կողմից ռուսական գազի տարանցման դադարեցումը թուլացնում է Եվրոպայի տնտեսական ներուժը և բացասաբար է անդրադառնում եվրոպացիների...
Աղբյուր` Panorama.am
15:16
ԱՄՆ նախկին դեսպան. ԱՄՆ-ը շուտով կարող է հարձակվել Իրանի վրա
Միացյալ Նահանգները կարող է հարկադրված լինել «շուտով» հարձակվել Իրանի վրա, եթե Միացյալ Նահանգները չկարողանա արագ արդյունքների հասնել...
Աղբյուր` Panorama.am
15:02
Երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի, ամանորյա լուսանկարն ու շնորհավորանքը
Երգիչ Անդրեի կինը՝ Անի Օհանյանը լուսանկար է հրապարակել իր էջում և շնորհավորել է Ամանորը։ «Շնորհավոր Նոր Տարի»,-գրել է նա։...
Աղբյուր` Panorama.am
14:46
2025-ը՝ «առանց Նիկոլ Հայաստանի» տարի․ Նաիրա Զոհրաբյան
2025-ը՝ «առանց Նիկոլ Հայաստանի» տարի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
14:33
Պուտինի երես տված ադրբեջանցիները սպառնում են ռուսներին հենց Մոսկվայում․ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Պուտինի երես տված ադրբեջանցիները սպառնում են ռուսներին հենց Մոսկվայում։ Դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
14:20
Մենք չպետք է երբեք խոնարհվենք թշնամիների առաջ․ Համբիկ Սասունյան
Պայքարը շարունակվում է, «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ, թուրք դիվանագետին սպանելու...
Աղբյուր` Panorama.am
14:08
Իսրայելը ռմբակոծել է Գազայում տեղահանված ընտանիքների վրանային ճամբար
Իսրայելական ավիահարվածի հետևանքով հունվարի 2-ի առավոտյան առնվազն 10 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածի հարավում տեղահանված ընտանիքների վրանային...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մի շարք դեպքերում կսահմանափակվեն բժշկական օգնության և սպասարկման այցելությունները
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրաման է ստորագրել և սահմանել պացիենտի կամ այցելուների առողջության պահպանման կամ անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
13:43
Աշխարհի ամենացուրտ բնակավայրում՝ Օյմյակոնում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը
 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Աշխարհի ամենացուրտ...
Աղբյուր` Panorama.am
13:35
Խաղաղություն ոչ ոք չի՛ նվիրելու․ Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խաղաղության համար անհրաժեշտ է առնվազն երեք նախապայման` 1. Հզոր և տեխնոլոգիաներ զինված բանակ,...
Աղբյուր` Panorama.am
13:20
Մարազմ... ու մեզ պարտվել են տվել սրան. քաղաքագետ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Մարազմ... Ու մեզ պարտվել են տվել սրան... Հետաքրքիր է՝ սրա ընտանիքին նմանվել ձգտող մեր...
Աղբյուր` Panorama.am
13:14
Բերիո Հայոց թեմի առաջնորդը հյուրընկալել է Հալեպի ղեկավարության պատասխանատուներին
Բերիո Հայոց թեմի առաջնորդը Տեր Մակար եպիսկոպոս Աշգարեանը հյուրընկալել է Սիրիայի նոր իշխանության քաղաքական խորհուրդի Հալեպի ղեկավարության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}