Հունիսի 12-ին ի՞նչ գործ ուներ ԱԻՆ ղեկավար Կամո Ցուցուլյանը ոստիկանական առաջին շարքերում. Բագրատ սրբազան
«Այսօր ԱԻՆ-ի առաջին գործառույթն է դարձել ոստիկանական համազգեստներ հագնելն ու պայքարող մարդկանց «վնասազերծելը»»,- Նուբարաշենի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Նա հայտնեց, որ հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների դեմ բռնություն գործադրող ոստիկանների առաջին շարքերում էին Կամո Ցուցուլյանն ու ոստիկանական համազգեստներով ԱԻՆ ծառայողներ։
«Ի՞նչ գործ ուներ Կամո Ցուցուլյանը ոստիկանական շարքերում։ Եկել էր՝ տեսներ ինչպես են ռումբ նետում, որ ժողովրդին օգտակար լինե՞ր»,- ասաց Սրբազանը։
Նրա խոսքով՝ հանրապետությունում ամեն օր տեղի են ունենում սպանություններ։
«Ոստիկանությունը փոխանակ զբաղվի քաղաքացիների անվտանգությունն ապահովելով, իր հացն ուտում է արյունով»,- ասաց Բագրատ սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Այն աստիճան պղծության է հասել, որ մեր սրբազան շիրիմներով են այդ թմրանյութերը տարածում. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանի հանդիպումը՝ «Երազ» թաղամասի բնակիչների հետ՝ ուղիղ
- «Հրապարակ». Բագրատ սրբազանի Երևանյան բակային հանդիպումները ուղեկցվում են ուժայինների տոտալ հսկողությամբ